You are currently viewing Մատաղ

Մատաղ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Ք­րիս­տո­նեա­կան կրո­նի էութ­յու­նը սերն է առ Աս­­տ­ված և­ առ մեր­ձա­վո­րը։ Ա­վե­տա­րա­նի մեջ նույն գա­ղա­փա­րը հաս­տա­տող բազ­մա­թիվ ա­սաց­վածք­ներ, մտքեր և­ ա­ռակ­ներ կա­րող ենք գտնել։
Ք­րիս­տոն­յան պետք է ան­սահ­ման գթութ­յան կա­տա­րե­լութ­յա­նը դի­մի. «Ե­ղե՛ք գթա­սիրտ, ինչ­պես որ գթա­սիրտ է ձեր երկ­նա­վոր Հայ­րը» (Ղուկ. Զ 36):
Աղ­քատ­նե­րի և կա­րոտ­յալ­նե­րի խնա­մա­տա­րութ­յան գործն ա­ռա­ջին ան­գամ հա­մայ­նա­կան կյան­քի մաս դար­ձավ քրիս­տո­նեա­կան Ե­կե­ղե­ցում, և Ե­կե­ղե­ցին սի­րո այս ա­ռա­քե­լութ­յու­նը կա­տա­րեց պատ­մութ­յան մեջ չտեսն­ված և չլս­ված ա­նօ­րի­նակ ե­ռան­դով՝ իր ծագ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից հե­տա­գա սե­րունդ­նե­րի հա­մար նմա­նո­ղութ­յան գե­ղե­ցին օ­րի­նակ տա­լով։
Մեր ե­կե­ղե­ցում հա­վա­քա­կան ա­ղոթ­քին հա­ջոր­դող ընդ­հան­րա­կան ճա­շը իր շուրջն էր խմբում բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րին անխ­տիր։ Աղ­քատ­ներն ու աշ­խա­տան­քի ա­նըն­դու­նակ­նե­րը, որ­բերն ու այ­րի­նե­րը հա­մայն­քի հո­վա­նա­վո­րութ­յունն էին վա­յե­լում։
Սուրբ Սա­հակ Պարթև Հայ­րա­պե­տի կա­նո­նում գրված է, որ սուրբ Գ­րի­գոր Լու­սա­վո­րի­չը հա­յոց ամ­բող­ջա­կան Դար­ձից հե­տո սահ­մա­նեց, որ ան­բան կեն­դա­նի­նե­րին կուղ­քե­րին զո­հեր մա­տու­ցե­լու փո­խա­րեն, որ­պես ո­ղոր­մութ­յուն բա­ժա­նեն աղ­քատ­նե­րին։
Այս մա­սին ու­նենք նաև սուրբ Գ­րի­գոր Տաթե­վա­ցու հե­ղի­նա­կա­վոր վկա­յութ­յու­նը։ Նա մա­տաղ բա­ռը ստու­գա­բա­նում է որ­պես «աղ մա­տու­ցել»։
Մով­սի­սա­կան օ­րեն­քում սահ­ման­ված զո­հա­բեր­ված կեն­դա­նու ար­յու­նը նա­խան­շում է Ք­րիս­տո­սի խա­չի վրա հե­ղած ար­յու­նը, ո­րով ողջ մարդ­կութ­յան հա­մար թո­ղութ­յուն ե­ղավ։ Այս զո­հերն ըն­դու­նե­լի էին մինչև Աստ­ծու Գա­ռի՝ խա­չի վրա պա­տա­րագ­վե­լը, քան­զի ըստ Օ­րեն­քի էին, սա­կայն ճշմար­տութ­յան երև­մամբ՝ Հի­սու­սի մար­դա­նա­լով, ան­պի­տան գտնվե­ցին, ինչ­պես ա­րե­գա­կի ծա­գու­մից հե­տո ճրա­գի լույ­սը։
Հա­ճախ ան­տեղ­յակ մարդ­կանց կող­մից մա­տաղն այ­սօր նույ­նաց­վում է զո­հա­բե­րութ­յան հետ, որն այդ­պես չէ։ Այ­սօր Հին Օ­րեն­քով կա­տար­վող զո­հա­բե­րութ­յուն­նե­րը ոչ միայն խոր­շե­լի են, այլև վնա­սա­կար, քան­զի ակն­հայտ է, որ այս­պես վար­վո­ղը դեռևս Ք­րիս­տո­սի ար­յամբ մեղ­քե­րից չի ա­զա­տագր­վել և ծա­ռա­յում է մեղ­քին։
Մա­տա­ղի ա­րա­րո­ղա­կար­գի հա­մա­ձայն՝ քա­հա­նան, սաղ­մոս­ներ և­ ա­ղոթք­ներ կա­տա­րե­լով, խո­չով օրհ­նում է ա­ղը, ո­րը տա­լիս են կեն­դա­նուն ու­տե­լու, որ­պես­զի այն սրբվի աստ­վա­ծա­յին ա­նեծ­քից (Ծնդդ. Գ)՝ վերս­տա­նա­լով ա­ռա­ջին օրհ­նութ­յու­նը (Ծնդդ. Ա 22)։
«Օրհ­նի՛ր, Տե՛ր, Քո ո­ղոր­մութ­յամբ այս ա­ղը և սր­բի՛ր սա, ար­պես­զի ա­մեն ին­չի, որ սա խառն­վի, հա­ճե­լի և­ ըն­դու­նե­լի լի­նի Քոզ և մեզ հա­մար՝ հո­գու և մարմ­նի մաք­րու­թուն ու ա­ռող­ջութ­յուն…»,-­ աս­վում է ա­ղի օրհ­նութ­յան ա­ղոթ­քում։
Ա­ղը մաք­րութ­յան և­ ա­նա­պա­կա­նութ­յան օ­րի­նակ է, ինչ­պես Ք­րիս­տոս իր ա­շա­կերտ­նե­րին է ա­սում. «­Դու՛ք եք երկ­րի ա­ղը» (­Մատթ. Ե 13):
Ն­րանք էլ Աստ­ծու խոս­քի, այ­սինքն՝ Սուրբ Ա­վե­տա­րա­նի քա­րո­զութ­յամբ մաք­րե­ցին երկ­րի ա­պա­կա­նութ­յու­նը։
Ըստ «­Մայր Մաշ­տոց» ծի­սագր­քի՝ ա­ղի օրհ­նութ­յան ժա­մա­նակ Ղու­կա­սի Ա­վե­տա­րա­նից ընթերց­վող հատ­վա­ծից պարզ է դառ­նում, որ մա­տա­ղը ա­ռա­ջին հեր­թին բա­րե­գոր­ծութ­յուն է, ո­ղոր­մութ­յան ու գթասր­տութ­յան պտուղ և­ ոչ թե խնջույ­քի կամ գի­նար­բու­քի ա­ռիթ. «Երբ ճաշ կամ ընթ­րիք ես տա­լիս, մի՛ կան­չիր ո՛չ քո բա­րե­կամ­նե­րին, ո՛չ քո եղ­բայր­նե­րին, ո՛չ քո ազ­գա­կան­նե­րին, և­ ո՛չ էլ քո հա­րուստ հար­ևան­նե­րին…, այլ կան­չիր աղ­քատ­նե­րին, խե­ղան­դամ­նե­րին, կա­ղե­րին ու կույ­րե­րին և­ ե­րա­նե­լի կլի­նես, ո­րով­հետև փո­խա­րե­նը քեզ հա­տու­ցե­լու ո­չինչ չու­նեն։ Եվ դրա փո­խա­րեն քեզ կհա­տուց­վի ար­դար­նե­րի հարս­տութ­յան օ­րը» (­Ղուկ. ԺԴ 12-14):
Սուրբ Ներ­սես Շ­նոր­հա­լի Հայ­րա­պե­տը նշում է, որ սուրբ Գ­րի­գոր Լու­սա­վոր­չի ժա­մա­նակ­նե­րից սկսած՝ մա­տաղ էին ա­նում Տի­րոջ Հա­րութ­յան Տո­նին, Տե­րու­նա­կան և Սր­բոց տո­նե­րին, ննջեց­յալ­նե­րի հի­շա­տա­կի հա­մար և­ որ­պես հո­գե­հաց բա­ժա­նում կա­րոտ­յալ­նե­րին։
Կա նաև «տյառ­նա­կան» կոչ­ված մա­տաղ, որ զա­նա­զան ա­ռիթ­նե­րիով մար­դիկ խոս­տա­նում են Տի­րո­ջը։ Ըստ «­Կա­նո­նա­գիրք հա­յոց»-ի՝ սրանց վրա ա­վե­լա­նում է նաև Սուրբ սե­ղան, այ­սինքն՝ Ե­կե­ղե­ցի հաս­տա­տե­լու առ­թիվ մա­տաղ ա­նե­լը։
Մեծ պահ­քի շրջա­նին և­ առ­հա­սա­րակ պա­հոց օ­րե­րին մա­տաղ չեն ա­նում։
Ինչ­պես Աստ­ծուն մա­տուց­վող ցան­կա­ցած ըն­ծա, մա­տա­ղը ևս պետք է ըն­տիր լի­նի, ինչ­պես Ի­սա­հակն էր Աբ­րա­հա­մի աչ­քին սի­րե­լի (Ծննդ.ԻԲ), որ­պես­զի հա­ճե­լի լի­նի Տի­րո­ջը, ինչ­պես Ա­բե­լի պա­րա­գա­յին էր (Ծննդ. Դ), քա­նի որ ա­վե­լոր­դից տրվա­ծը նվի­րա­բե­րութ­յան ար­ժեք չու­նի (­Մարկ. ԺԲ 41-44)։ Ըստ «­Կա­նո­նա­գիրք հա­յոց»-ի՝ նզով­յալ է հա­մար­վում խեղ­ված կամ ա­րա­տա­վոր ա­նա­սում մա­տաղ ա­նո­ղը։ Ար­գել­վում է նաև որ­սոր­դութ­յան մի­ջո­ցով ձեռք բեր­ված ա­նա­սու­նը մա­տաղ ա­նե­լը, ո­րով­հետև այն ան­պայ­ման պետք է ար­դար վաս­տա­կով ձեռք բեր­ված լի­նի։ Ըն­դուն­ված կար­գի հա­մա­ձայն՝ մա­տաղ կա­րե­լի է ա­նել միայն ա­րու կեն­դա­նի­նե­րի՝ ար­ջառ, ոչ­խար,ա­քա­ղաղ և­ ա­ղավ­նի։

ՄԱՏԱՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Մա­տա­ղի կա­տար­ման կար­գը վե­րը նշված բո­լոր պա­րա­գա­նե­րի հա­մար նույնն է. քա­հա­նան հաս­տատ­ված կար­գի հա­մա­ձայն սաղ­մոս­նե­րի ըն­թեր­ցա­նութ­յամբ, ա­ղոթք­նե­րով և խա­չով օրհ­նում է ա­ղը, որն ու­տեց­նե­լով ա­նա­սու­նին՝ մոր­թում են, ե­փում և բա­ժա­նում աղ­քատ­նե­րին ու կա­րի­քա­վոր­նե­րին։ Ըստ հնա­վանդ սո­վո­րութ­յան՝ մա­տա­ղա­ցու ա­նա­սու­նից ո­րոշ մաս­նա­բա­ժին ու­նի նաև օրհ­նութ­յան կարգ կա­տա­րող քա­հա­նան։
Այ­սօր ո­մանք ան­գի­տակ­ցա­բար մա­տա­ղա­ցու ա­նա­սու­նի ար­յու­նը քսում են ի­րենց ճա­կատ­նե­րին, որ ըստ սուրբ Ներ­սես Շ­նոր­հա­լու՝ ար­գել­ված է, ո­րով­հետև մեր բո­լոր զգա­յա­րան­նե­րը Ք­րիս­տո­սի ար­յամբ օծ­վե­ցին, և Մկր­տութ­յան ժա­մա­նակ սուրբ Մ­յու­ռո­նի կնիքն ստա­նա­լով մեր ճա­կա­տին՝ կա­րի­քը չու­նենք այլ կնիք­նե­րի և Վեր­ջին դա­տաս­տա­նի ժա­մա­նակ այս կնի­քով է, որ ճա­նաչ­վե­լու ենք (­Հայտն. Թ 4)։
Զո­հա­բե­րու­մը չպետք է նույ­նաց­նել Հայ Ե­կե­ղե­ցում ըն­դուն­ված մա­տա­ղի հետ, քա­նի որ «Ք­րիս­տոս մեկ ան­գամ որ­պես պա­տա­րագ մա­տուց­վեց՝ շա­տե­րի մեղ­քե­րը վե­րաց­նե­լու հա­մար» (Եբր. Թ 28):
«­Նա է քա­վութ­յու­նը մեր մեղ­քե­րի և­ ոչ միայն մեր մեղ­քե­րի, այլև ամ­բողջ աշ­խար­հի» (Ա Հովհ. Բ 2):
Մա­տա­ղը ո­ղոր­մութ­յուն է, ո­րը նա­խա­տես­ված է աղ­քատ­նե­րին ու կա­րոտ­յալ­նե­րին բա­ժա­նե­լու հա­մար։ Որ­պես ո­ղոր­մութ­յան արդ­յունք, այն մեզ տա­լիս է մեղ­քե­րի թո­ղութ­յան և փր­կութ­յան հույս։ Դ­րա հա­մար էլ Տե­րը քա­ջա­լե­րում է՝ ա­սե­լով․ «Ե­ղե՛ք գթա­սիրտ, ինչ­պես որ գթա­սիրտ է ձեր երկ­նա­վոր Հայ­րը» (­Ղուկ. Զ 36):
Իսկ Պո­ղոս ա­ռաք­յալն ա­սում է. «Զ­գես­տա­վոր­վե՛ք գթասր­տութ­յամբ և­ ո­ղոր­մութ­յամբ» (­Կո­ղոս. Գ 12), ո­րով­հետև «Ո­ղոր­մա­ծութ­յու­նը բարձ­րագ­լուխ պարխ­ծե­նում է դա­տաս­տա­նի դի­մաց» (­Հա­կոբ Բ 13):
Նաև ե­րա­նե­լի Դա­վիթ մար­գա­րեն է ա­սում. «Ե­րա­նի նրան, որ խնա­մում է աղ­քա­տին, ո­րով­հետև դա­տաս­տա­նի օ­րը Տե­րը կփրկի նրան ան­սահ­ման չա­րից» (Ա­ռակ. ԺԴ 21-22):
Տե­րը ե­րան­յալ­նե­րի չա­րիքն է դա­սում ո­ղոր­մա­ծին, ո­րով­հետև Ա­հեղ Դա­տաս­տա­նի օ­րը նա ո­ղոր­մութ­յուն կգտնի (­Մատթ. Ե 7), և­ աղ­քատ­ներն Ար­դար Դա­տա­վո­րի ա­ռաջ կգո­վեն նրան, ով ի­մաս­տուն վա­ճա­ռա­կա­նի նման վա­ճա­ռեց իր ամ­բողջ ու­նեց­ված­քը և գ­ցեց այդ ան­գին մար­գա­րի­տը (­Մատթ. ԺԳ 45-46)։ Ո­ղոր­մա­ծի հա­մար աղ­քատ­նե­րը կա­ղո­թեն և կա­սեն. «Այ­սինչ բանն Աստ­ված ինձ պարգ­ևեց», քան­զի ո­ղոր­մութ­յու­նը ա­րա­գաթև արծ­վի նման եր­կինք է բարձ­րա­նում, և Տե­րը չի ար­հա­մար­հում աղ­քա­տի ա­ղոթ­քը (­Սաղմ. ԻԱ 25)։
Սա­կայն միև­նույն ժա­մա­նակ զգու­շո­րեն կա­տա­րենք Տե­րու­նա­կան պատ­գա­մը. «Զ­գո՛ւյշ ե­ղեք, որ ձեր ո­ղոր­մութ­յու­նը մարդ­կանց առջև չա­նեք, որ­պես թե այն լի­նի ի ցույց նրանց,այ­լա­պես վարձ չեք ըն­դու­նի ձեր Հո­րից, որ երկն­քում է… Այլ երբ դու ո­ղոր­մութ­յուն ա­նես, թող քո ձախ ձեռ­քը չի­մա­նա, թե ինչ է ա­նում քո ա­ջը, որ­պես­զի քո ո­ղոր­մութ­յու­նը ծա­ծուկ լի­նի, և քո Հայ­րը, որ տես­նում է, ինչ որ ծա­ծուկ է, կհա­տու­ցի քեզ հայտ­նա­պես» (­Մատթ Զ 1-3):

Պատրաստեց «Վարդանանք» թերթը