You are currently viewing ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԿՐՈՆԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԿՐՈՆԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Աստ­վա­ծա­շունչն ի վե­րուստ շնորհ­ված սրբա­զան մի պարգև է, ո­րից հոր­դում է հոգե­վոր ու մարմ­նա­վոր ա­մեն գի­տութ­յունմեր կյանքն ի­մաս­տա­վո­րե­լու, զար­գաց­նե­լու ու պտղա­բեր դարձ­նե­լու հա­մար։ Այն լույս է խա­վա­րի մեջ և ջուր ա­նա­պա­տում, երկ­նա­յին մա­նա­նաքաղ­ցած հո­գի­նե­րին, և­ ա­ռաջ­նոր­դող փա­րոս մո­լոր­յալ­նե­րին։  Ա­ռա­քե­լա­հիմն հա­յոց սուրբ ե­կե­ղե­ցու խո­րա­նի վրա Ս. Գիր­քը դրված է իբրև ան­փո­խա­րի­նե­լի դա­սա­գիրք, որ­տե­ղից ա­մեն կի­րա­կի ըն­թեր­ցում ենք օր­վամեզ հա­սա­նե­լիք դա­սը։ Նաև ե­կե­ղե­ցա­կան ծի­սա­կար­գում գոր­ծած­վող ցան­կա­ցած գիրք թե՛ Մաշ­տոց, թե՛ շա­րակ­նոց, թե՛ ժա­մա­գիրք և թե՛ մյուս ծի­սա­մատ­յան­ներն ար­գա­սիք­ներն են Սուրբ Գր­քի։
Այն մար­դիկ, ո­րոնք ծա­նոթ չեն մեր ե­կե­ղե­ցու հայ­րե­րի կյան­քին ու գոր­ծե­րին, չգի­տեն, թե որ­քան մեծ նշա­նա­կութ­յուն է ու­նե­ցել Աստ­վա­ծա­շուն­չը նրանց կեն­ցա­ղում։ Ան­շուշտ, Սուրբ Գ­րի­գոր Նա­րե­կա­ցու մա­սին մեր ժո­ղո­վուր­դը բազ­միցս լսել ու նրա զո­րա­վոր ա­ղոթք­նե­րը դե­ղի պես գոր­ծա­ծել է հար­յու­րամ­յակ­ներ շա­րու­նակ։ Սա­կայն նրան­ցից շա­տե­րը չգի­տեն, որ սուրբն իր ա­ղո­թա­մատ­յա­նը հյու­սել է Աստ­վա­ծաշն­չի վաթ­սուն­վեց լա­րե­րի վրա։ Նաև շատ վկա­յութ­յուն­ներ կան մեր մա­տե­նա­գիր­նե­րի աշ­խա­տութ­յուն­նե­րում այն մա­սին, թե որ­քան կար­ևո­րութ­յուն է ու­նե­ցել Ս. Գիր­քը ե­կե­ղե­ցու հայ­րե­րի ու ա­ռաջ­նորդ­նե­րի հա­մար։ Բե­րենք մի քա­նի օ­րի­նակ։
Խա­չե­նի Հա­սան իշ­խա­նը (Թ դար) «բա­րե­պաշտ ու աստ­վա­ծա­սեր այր էր․․․, ու­սում­նա­սեր և­ աստ­վա­ծա­յին կտա­կա­րան­նե­րը կար­դա­ցող» (­Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցի, Պատ­մու­թիւն, Եր­ևան, 1982, էջ 193)։
Ս․ Ներ­սես Շ­նոր­հա­լին «չու­ներ մարմ­նա­կան հան­գիստ, այլ ան­դա­դար ժուժ­կա­լութ­յամբ ի­րեն տա­լիս էր ա­ղոթ­քին և Աստ­վա­ծաշն­ճի ըն­թեր­ցա­նութ­յա­նը» (Ղ­ևոնդ Ա­լի­շան, Հա­յա­պա­տում, Վե­նե­տիկ, 1901, էջ 397)։ 
«Ես՝ Ա­նա­նիա Շի­րա­կա­ցիս, որ ամ­բող­ջաց­րի Հա­յաս­տան­յաց Ե­կե­ղե­ցու դպրութ­յու­նը և հ­մուտ եմ Աստ­վա­ծաշն­չին, օ­րե­ցօր լու­սա­վո­րում էի միտքս սաղ­մոս­նե­րի խոս­քե­րով» (­Հայ հին ու միջ­նա­դար­յան ար­ձա­կի քրես­տո­մա­տիա, Եր­ևան, 1981, էջ 369)։ 
«­Մու­շեղ իշ­խա­նը՝ Սմ­բատ Ս­պա­րա­պե­տի որ­դին (Թ դար), կրթված էր Աստ­վա­ծաշն­չի ըն­թեր­ցում­նե­րով և ծա­նոթ՝ ճար­տա­սա­նա­կան ար­վես­տին» (­Թով­մա Արծ­րու­նի և Ա­նա­նուն, Պատ­մու­թիւն տանն Արծ­րու­նեաց, Եր­ևան, 2006, էջ 204)։ 
Սուրբ Գր­քի դե­րը մեծ էր նաև հայ մշա­կույ­թի մեջ։ Հայ ազ­գը, որ դա­րեր շա­րու­նակ խար­խա­փում էր հե­թա­նո­սութ­յան խա­վա­րում, այս մատ­յա­նում գտավ կյան­քի նոր փա­րոս, ապ­­րե­լու նոր կեն­սա­կերպ ու մտա­ծե­լու նոր սկզ­բունք­ներ։ Աստ­վա­ծա­շունչն ան­հու­նո­րեն ներ­կա է քրիս­տո­նեա­կան մեր մշա­կույ­թի օատ­մութ­յան յուր­քանչ­յուր է­ջում։ Այն ոչ միայն ճո­խաց­րեց հայ ար­վես­տը, գրա­կա­նութ­յու­նը, ճար­տա­րա­պե­տութ­յու­նը, այլև հե­ղաշր­ջեց մարդ­կա­յին մտա­ծո­ղութ­յու­նը, ձևա­վո­րեց նոր աշ­խար­հա­յացք․․․
Մեր օ­րե­րում շատ է խոս­վում ե­կե­ղե­ցու ընդ­­հա­նուր վե­րա­զար­թոն­քի մա­սին։ Դա միայն կա­րող է ի­րա­կա­նա­նալ այն դեպ­քում, երբ ե­կե­ղե­ցու զա­վակ­նե­րի սրտերն ու մտքե­րը կրթվեն Սուրբ Գ­րող կա­նո­նա­վոր ու տևա­կան սեր­տո­ղութ­յուն­նե­րով՝ ար­գա­սա­վոր­վե­լու Սուրբ Հո­գու ներ­գոր­ծութ­յամբ, երբ ծխե­րում ծաղ­կեն քրիս­տո­նեա­կան սկզբունք­նե­րի վրա հիմն­ված սերն ու փո­խըմբռ­նու­մը։
Աստ­վա­ծա­շունչ մատ­յա­նը մարդ­կութ­յա­նը հայտ­նի գրքե­րի թա­գու­հին է։ Այն մե­ղա­վո­րի ա­ռաջ բա­ցում է աստ­վա­ծա­յին սի­րո, ո­ղոր­մութ­յան ու հա­վի­տե­նա­կա­նութ­յան դռնե­րը։ Սուրբ Գիր­քը կար­դա­լով՝ մենք մեզ ա­սես տես­նում ենք հա­յե­լու մեջ։ Ք­րիս­տոն­յա­յի հա­մար որ­քա՜ն կար­ևոր է հոգ­ևոր այս փոր­ձա­ռութ­յու­նը։ Այս ա­ռի­թով տե­ղին է հի­շել հետև­յալ պատ­մութ­յու­նը․ Մի չի­նա­ցի խո­շո­րա­ցույց է գնում և տուն գա­լով՝ սկսում է դրա­նով զննել ձեռքն ըն­կած զա­նա­զան ա­ռար­կա­ներ։ Մի օր էլ այն ուղ­ղում է իր շատ սի­րած բրնձին և ն­կա­տում նրա վրա շարժ­վող ման­րէ­նե­րը։ Բար­կութ­յու­նից, փո­խա­նակ բրին­ձը մաք­րե­լու, խո­շո­րա­ցույցն է կոտ­րում․․․
Բա­րե­բախ­տա­բար, Ս․ Գիր­քը միա­ժա­մա­նակ մեզ տա­լիս է նաև մեղ­քի ման­րէն ար­մա­տա­խիլ ա­նող բա­ցար­ձակ մի­ջո­ցը՝ Ք­րիս­տո­սին։
Աստ­վա­ծաշն­չի սեր­տո­ղութ­յու­նը և­ այն գործ­նա­կա­նում ի­րա­գոր­ծե­լը ե­կե­ղե­ցու զա­վակ­նե­րի կյան­քում ի վեր­ջո տա­լիս են ի­րենց ցան­կա­լի պտուղ­նե­րը։ Ե­կե­ղե­ցին ա­վե­լի ար­թուն ու հա­վա­տա­վոր ան­դամ­ներ է ու­նե­նում՝ խո­նարհ դարձ­նե­լով հա­վա­տաց­յալ­նե­րին, ո­րոնք տա­կա­վին փրկութ­յան փնտրտու­քի մեջ են և Ս․ Գր­քի լույ­սի ա­ռաջ­նոր­դութ­յամբ պի­տի հաս­նեն խա­ղաղ նա­վա­հան­գիստ։
Միով բա­նիվ՝ այս Սր­բա­զան Գր­քով միայն կա­րող ենք ար­գա­սա­բեր ա­կոս­ներ բա­ցել Հա­յաս­տան­յաց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու զա­վակ­նե­րի սրտե­րում։

«Վարդանանք» թերթ