You are currently viewing ՏՆՕՐՀՆԵՔ

ՏՆՕՐՀՆԵՔ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Ըստ սուրբ Գ­րի­գոր Տաթ­ևա­ցու՝ տնօրհ­նե­քի ա­րա­րո­ղութ­յան հաս­տա­տո­ղը Ին­քը՝ մեր Տեր Հի­սուս Ք­րիս­տեսն է։ Ա­վե­տա­րա­նի վկա­յութ­յամբ Սուրբ Զատ­կի ե­րե­կո­յան հա­րուց­յալ Ք­րիս­տոս փակ դռնե­րի մի­ջով մտավ Վեր­նա­տուն, ուր հա­վաք­վել էին ա­շա­կերտ­նե­րը, և­ օրհ­նեց նրանց (­Հովհ․ Ի 19-20)։

Տ­նօրհ­նե­քի ա­րա­րո­ղութ­յու­նը հայտ­նի է դեռևս ա­ռա­քե­լա­կան շրջա­նից։ Ա­ռաք­յալ­նե­րը, հետ­ևե­լով Ք­րիս­տո­սի օ­րի­նա­կին, Փրկ­չի Սուրբ Ծննդ­յան և Սուրբ Հա­րութ­յան տո­նե­րին շրջում էին քրիս­տոն­յա­նե­րի տնե­րը և­ ա­վե­տում Աստ­ված­հայտ­նութ­յան և Հա­րութ­յան բա­րի լու­րե­րը։ Այս­պես էլ նրանց հետ­ևորդ­նե­րը՝ քա­հա­նա­նե­րը, քրիս­տո­նեա­կան այս եր­կու մե­ծա­գույն տո­նե­րին՝ Սուրբ Ծննդ­յան ու­թօր­յա­կին և Սուրբ Հա­րութ­յունւց մինչև Հո­գե­գա­լուստ, այ­ցե­լում են ի­րենց հա­մայն­քի հա­վա­տաց­յալ զա­վակ­նե­րի տնե­րը և Ա­վե­տի­սը բե­րե­լով օ­ջախ­ցի­ներս՝ օրհ­նում նրանց և ն­րանց բնա­կա­րան­նե­րը։ Կա­տա­րե­լով տնօրհ­նե­քի կար­գը՝ Ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­ներն ի­րենց հայ­րա­կան խոս­քով մխի­թա­րում, խրա­խու­սում ու հոգ­ևոր ու­րա­խութ­յուն են պատ­ճա­ռում Ե­կե­ղե­ցու հա­վա­տաց­յալ զա­վակ­նե­րին։
Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին հաս­տա­տել է տնօրհ­նե­քի ա­րա­րո­ղութ­յան ե­րեք կարգ․ Սուրբ Ծննդ­յան, Սուրբ Հա­րութ­յան և նո­րա­կա­ռույց բնա­կա­րա­նի օրհ­նութ­յան։

ՏՆՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳԸ

Սուրբ ծննդյան տնօրհ­նե­քի ժա­մա­նակ քա­հա­նան, տուն մտնե­լով, տա­լիս է ծննդյան ա­վե­տի­սը, եր­գում սուրբ Մով­սես Խո­րե­նա­ցու՝ այդ օր­վան նվիր­ված «­Խոր­հուրդ մեծ և ս­քան­չե­լի» շա­րա­կա­նը և Ղու­կա­սի Ա­վե­տա­րա­նից ըն­թեր­ցում ծննդյան հատ­վա­ծը․ «Այդ շրջա­նում բա­ցօթ­յա բնակ­վող Հո­վիվ­ներ կա­յին, ո­րոնք ի­րենց հո­տե­րի գի­շե­րա­յին պաշտ­պա­նութ­յունն էին ա­նում։ Եվ հրեշ­տա­կը ա­սաց նրանց․ Մի՛ վա­խե­ցեք, ո­րով­հետև ա­հա ձեզ մեծ ու­րա­խութ­յուն եմ ա­վե­տում, ո­րը ամ­բողջ ժո­ղովր­դի­նը կլի­նի, ո­րով­հետև այ­սօր Դա­վի­թի քա­ղա­քում՝ ձեզ հա­մար ծնվեց մի Փր­կիչ, որ օծ­յալ Տերն է․․․» (­Ղուկ, Բ 8-20):
Սուրբ Ծննդ­յան բա­րի լու­րը բե­րե­լով՝ քա­հա­նան Սուրբ Ա­վե­տա­րա­նով և խա­չով օրհ­նում է ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, տան բա­րիք­նե­րը՝ հա­ցը, ա­ղը (որ­պես խա­ղա­ղութ­յան, մաք­րութ­յան և բա­րե­պաշտ կյան­քի խորհր­դա­նիշ) այն­պես, ինչ­պես Ք­րիս­տոս աշ­խարհ գա­լով օրհ­նեց ջու­րը, եր­կի­րը և ն­րա պտուղ­նե­րը, ո­րոնք նախ­կի­նում ա­նեծ­քի տակ էին Ա­դա­մի պատ­ճա­ռով։ Ա­պա քա­հա­նան օրհն­ված ջու­րը խա­չաձև ցո­ղում է տան պա­տե­րին, խնկար­կում տու­նը և­ օ­ջա­խի ան­դամ­նե­րի հա­մար պահ­պա­նութ­յուն հայ­ցում Ա­մե­նա­կա­լից։
Այս ա­մե­նով նա, ում եր­կինքն ու եր­կի­րը չեն կա­րո­ղա­նում պար­փա­կել, սքան­չե­լի խորհր­դով մտնում է մեր տուն, ինչ­պես Բեթ­ղե­հե­մի այր էր մտել։ Ա­մե­նա­կալ Տե­րը, մտնե­լով մեր տուն, սրբում և­ օրհ­նում է այն, ինչ­պես իր ծննդյամբ սրբեց այ­րը։ Եվ ինչ­պես ծննդյան գի­շե­րը հով­հիվ­նե­րը, հրեշ­տա­կից ա­վե­տիս ստա­նա­լով, մտան այն այ­րը, ուր ծնվեց Ք­րիս­տոս, այն­պես էլ ե­կե­ղե­ցու հովիվ­նե­րը մտնում են մեր տնե­րը՝ ի­րենց հետ բե­րե­լով Աստ­ծու օրհ­նութ­յու­նը։
Սուրբ Հա­րութ­յան տո­նին քա­հա­նան տնօրհ­նե­քի ա­րա­րո­ղութ­յան ժա­մա­նակ եր­գում է Ներ­սես Լամբ­րո­նա­ցու «Այ­սօր յա­րեաւ ի մե­ռե­լոց» զատ­կա­կան շա­րա­կա­նը, ա­պա Մատ­թեո­սի Ա­վե­տա­րա­նից ըն­թեր­ցում հետև­յալ հատ­վա­ծը․ «Իսկ տասն­մեկ ա­շա­կերտ­նե­րը գնա­ցին Գա­լի­լիա, այն լե­ռը, ուր Հի­սուս ի­րենց հետ ժա­մադր­վել էր։ Երբ նրան տե­սան, երկր­պա­գե­ցին նրան, իսկ ո­մանք երկմ­տե­ցին։ Եվ Հի­սուս մո­տե­նա­լով խո­սեց նրանց հետ և­ ա­սաց․ «Ինձ է տրված ա­մեն իշ­խա­նութ­յուն երկն­քում՝ և­ երկ­րի վրա, ինչ­պես Հայ­րը ինձ ու­ղար­կեց, ես էլ ձեզ եմ ու­ղար­կում։ Գ­նա­ցե՛ք, ու­րեմն, ա­շա­կերտ դարձ­րե՛ք բո­լոր ազ­գե­րին, նրանց մկրտե­ցե՛ք Հոր և Որ­դու և Սուրբ Հո­գու ա­նու­նով։ Ու­սու­ցա­նե՛ք նրանց պա­հել այն բո­լո­րը, ինչ որ ձեզ պատ­վի­րե­ցի։ Եվ ա­հա Ես ձեզ հետ եմ բո­լոր օ­րե­րում մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը» (­Մատթ․ ԻԸ 16-20):
Այ­նու­հետև քա­հա­նան օրհ­նում է ա­ղը, ջու­րը, հա­ցը (որ­պես Ք­րիս­տո­սի մարմ­նի խորհր­դա­նիշ), գի­նին (որ­պես Ք­րիս­տո­սի ար­յան խորհր­դա­նիշ) և կար­միր ներկ­ված ձուն (որ­պես նոր կյան­քի և հա­րութ­յան խորհր­դա­նիշ)։
Ձուն օ­րի­նակն է աշ­խար­հի․ կեղ­ևը խորհր­դա­նիշն էերկն­քի, թա­ղան­թը­՝օ­դի, սպի­տա­կու­ցը՝ ջրի, դեղ­նուցն էլ՝ երկ­րի։
Այ­պի­սով՝ կար­միր ձուն խորհր­դան­շում է Ք­րիս­տո­սի ար­յամբ աշ­խար­հի ներկ­ված և փրկ­ված լի­նե­լը։
Ա­պա քա­հա­նան օրհն­ված ջրով խա­չաձև ցո­ղում է տան պա­տե­րին ու դրա­նով օրհ­նում օ­ջա­խը։
Նո­րա­կա­ռույց բնա­կա­րա­նի տնօրհ­նե­քի ա­րա­­­րո­­ղութ­յա­նը քա­հա­նան եր­գում է սուրբ Սա­հակ Պարթ­ևի հո­գե­գալստ­յան «Այ­սօր երկ­նա­յինքն ու­րա­խա­նան» շա­րա­կա­նը, Ղու­կա­սի Ա­վե­տա­րա­նից ըն­թեր­ցում «­Հի­սուս և Զակ­քեոս մաք­սա­պե­տը» (ԺԹ 1-10) հատ­վա­ծը, ար­տա­սա­նում «­Տե՜ր Աս­տո­ւած ա­մե­նա­կալ» ա­ղոթ­քը և­ ինչ­պես Սուրբ Ծննդ­յան և Հա­րութ­յան տնօրհ­նե­քի ժա­մա­նակ էր կա­տար­վում, խնկար­կում է նո­րա­կերտ բնա­կա­րա­նը և­ օրհն­ված ջրով խա­չաձև ցո­ղում տան չորս կող­մը։
Տ­նօրհ­նեք է կա­տար­վում նաև, երբ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից մե­կը ան­խո­հեմ և ք­րիս­տոն­յա­յին ան­վա­յել կյանք վա­րե­լու պատ­ճա­ռով խախտ­վում է տան խա­ղա­ղութ­յու­նը:
Տ­նօրհ­նե­քի կա­տար­ման նպա­տակն ու ի­մաս­տը լա­վա­գույնս եր­ևում է բնա­կա­րա­նա­մու­տի ժա­մա­նակ ըն­թերց­վող ա­վե­տա­րա­նա­կան հատ­վա­ծից, ուր աս­վում է․ «Այ­սօր այս տան հա­մար փրկութ­յուն ե­ղավ․․․, ո­րով­հետև Մար­դու Որ­դին ե­կավ փնտրե­լու և փր­կե­լու կո­րա­ծին» (­Ղուկ․ ԺԹ 9-10):
Այս­պի­սով, Հի­սուս Ք­րիս­տո­սի փրկա­բեր այ­ցե­լութ­յամբ մեր տու­նը Սուրբ ծննդյան տնօրհ­նե­քով խորհր­դա­վոր կեր­պով վե­րած­վում է Բեթ­ղե­հեմ­յան այ­րի, Սուրբ Հա­րութ­յան տնօրհ­նե­քով՝ Վեր­նա­տան, և նո­րա­կա­ռույց տան օրհ­նութ­յամբ՝ փրկութ­յան ար­ժա­նա­ցած Զակ­քեո­սի տան, ուր մտավ Տե­րը։

Պատրաստեց «Վարդանանք» թերթը