You are currently viewing ՉՈՐՍ ՀԱՐՑ. Ռուզան Հովասափյան

ՉՈՐՍ ՀԱՐՑ. Ռուզան Հովասափյան

Vardananq.am-ի զրուցակիցը բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանն է։

-Ի՞նչ է պոեզիան բանաստեղծի և ընթերցողի համար…

-Որպես բանաստեղծի՝ պոեզիան ինձ համար ոչ թե ինչ է, այլ՝ ով, որի հետ ես դու-ով եմ խոսում, դու-ով եմ դիմում, ինչպես Աստծուն։ Որպես ընթերցողի էլ է պոեզիան ինձ համար ով, բայց այս դեպքում նա է ինձ հետ խոսողը, դու-ով խոսողը, այո, թող վերամբարձ չհնչի, ես ինձ աստվածուհի եմ զգում, երբ պոեզիան զրուցում է ինձ հետ։

-Նոր մտածողություն, ոճ, տրամաբանություն և տրամադրություն… Այսօրվա գրական ընթացքի մասին։

-Այսօրվա գրական ընթացքը բոլոր ժամանակների շարունակությունն է։ Նոր մտածողությունը, ոճը, տրամադրությունը… սրանք բանաստեղծի անհատականության և նրա ապրած ժամանակի դրսեւորումներ են։ Ոճը բանասեղծի անհատականությունն է, ուրիշ ոչինչ։ Մայակովսկին ասում էր` պոեզիան պիտի լինի ժամանակի և իր մասին։

-Բաներ կան, որոնք գրվում են անհրաժեշտաբար… Բայց ժամանակը ստվեր գցելու հմտություն ունի։ Ստվերի խորհուրդը կամ բացասական կողմը…

-Անհրաժեշտաբար են գրվում, թե ոչ, պետք է այնպես գրել, որ գիրը ժամանակի վրա ստվեր գցի, ոչ թե ժամանակը` գրի։

-Գաղափարից այն կողմ փնտրվող հիմքեր… Ի՞նչն է խանգարում այդ հիմքերը զարգացնելու համար։

-Մենք չենք կարող գաղափարից այն կողմ հիմքեր փնտրել, քանի դեռ, Չարենցի խոսքերով ասեմ՝

Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան,

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Vardananq.am