You are currently viewing Ամենագնահատված գիշերիներից մեկը

Ամենագնահատված գիշերիներից մեկը

Լսելով Վան Գոգի անունը, առաջին միտքը, որն առաջանում է շատերի մոտ, իր իսկ ձեռքով սեփական ականջը կտրելու փաստն է։ Սակայն իմանալ Վան Գոգին, նշանակում է ծանոթանալ խենթ, սակայն չափազանց տաղանդավոր մի նկարչի հետ։

Թեև նրա կտավներից յուրաքանչյուրն արվեստի խորը դրսևորում է, սակայն ամենաճանաչվածը շարունակում է մնալ «Աստղազարդ գիշեր» կտավը։

Վան Գոգն այս կտավը նկարել է մեկ գիշերվա ընթացքում։ Պատկերել է իր հիավանդասենյակի պատուհանից բացվող տեսարանը։ Նկարը հիմնված է ինչպես հեղինակի անմիջական դիտարկումների, այնպես էլ նրա երևակայության և հիշողությունների վրա։ Օրինակ պատկերված ամրոցն ավելի նման է իր հայրենի Հոլանդիայում տարածվածներին, չնայած այն փաստին, որ նկարում պատկերված է Ֆրանսիան։

Պատկերված գյուղը նույնպես երևակայական է, քանի որ Վան Գոգի հիվանդասենյակի պատուհանից ոչ մի բնակավայր չի երևացել։

Նկարը Վան Գոգի` իր պատուհանից նկարած պատկերների շարքից միակ «գիշերայինն» է։ Ինքը` նկարիչը, այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից`այն համարելով անավարտ։

Ներկայումս նույնպես կտավը շարունակում է մնալ արդիական և սիրված։ 1941 թվականից այն գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։

Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՊՄՀ, Կուլտուրայի ֆակուլտետ, լրագրության բաժին, 1-ին կուրս