You are currently viewing «Սիրո մեջ, ինչպես և ճակատամարտում, յուրաքանչյուրն իր բախտն ունի…»

«Սիրո մեջ, ինչպես և ճակատամարտում, յուրաքանչյուրն իր բախտն ունի…»

Vardananq.am-ը պարբերաբար կհրապարակի քաղվածքներ գրքերից։

«Մենք այժմ միայն սերմնացանի պաշտոն պետք է կատարենք, բայց ոչ հնձողի: Հունձքը պիտի թողնենք ապագա Սերունդին»։ Րաֆֆի, «Խենթը»

«Սիրո մեջ, ինչպես և ճակատամարտում, յուրաքանչյուրն իր բախտն ունի…»։ Թեոդոր Դրայզեր, «Ջեննի Գերհարդ»

«Մարդիկ այնքան են զբաղված կյանքով, որ ժամանակ չունեն կյանքի մասին խորհրդածելու»։ Ջեք Լոնդոն, «Ծովագայլը»

«Այնքա՜ն բան կարող էինք լսել, եթե կարողանայինք բավակաչափ լուռ լինել…»։ Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երկինքն ընտրյալներ չունի»

«Հասարակությունն ընդհանրապես շատ վատ է ճանաչում մարդկանց։ Նրա միակ չափանիշն է` ինչ կասեն ուրիշները։ Ինչպես երևում է, շատ քչերն են ընդունակ ինքնուրույն դատողություն անելու»։ Թեոդոր Դրայզեր, «Ջեննի Գերհարդ»

«Դուք կարող եք սպանել մարմինը, բայց ոչ հոգին…»։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոն, «Գանձերի կղզին»