You are currently viewing «Արտավազդ» մրցանակի արժանացավ Արցախի մայր թատրոնի ներկայացման բեմադրիչը

«Արտավազդ» մրցանակի արժանացավ Արցախի մայր թատրոնի ներկայացման բեմադրիչը

Հայաստանի թատերական գործիչների միությունը «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ մարտի 27-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրեց 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում մրցանակի արժանացավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2021 թվականին Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանը։ Մրցանակը ստացավ նույն թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը։

Լուսանկարում` դերասանուհի Ռուզան Գասպարյանը