You are currently viewing «Խաղը շարունակվում է». բացվեց Արեգ Միրիջանյանի անհատական ցուցահանդեսը

«Խաղը շարունակվում է». բացվեց Արեգ Միրիջանյանի անհատական ցուցահանդեսը

Նախօրեին «SarGallery» պատկերասրահում բացվեց նկարիչ Արեգ Միրիջանյանի «Խաղը շարունակվում է» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրվում են թվով 30 աշխատանքներ։ 

Արեգ Միրիջանյանի արվեստը կյանքից է ներշնչված։ Գունային նուրբ անցումներով հագեցած ցուցադրվող աշխատանքներից ճառագում է իրականության լույսը` բնական, բազմազան տրամադրություններով, մարդու հետ երկխոսության մեջ մտնող և մարդուն հասկացող։ 

Արեգի ձեռագրում շատ կարևոր կետ կա` չխանգարել գույնի հնարավորություններին, ազդակներին չտրվել և ստեղծել բովանդակային արվեստ։ Իսկ այդ ուղին մի տեղ է տանում` անհատական ոճի։ Իսկ Արեգ Միրիջանյանն անհատական ոճ ունեցող արվեստագետ է։ 

«Պիերոյից» մինչև «Խեղկատակի վերջին երգը», «Մհեր Մկրտչյանի դիմանկարից» մինչև «Ծիծաղ արցունքներից առաջ» և մի շարք աչքի ընկնող աշխատանքներ` գունային աշխույժ ռիթմով և բարձր տիպականությամբ, պարզապես ինքնատիպ են։ 

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։ Սա հրաշալի հնարավորություն է դիտելու գույների շարունակվող խաղը։ 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Добавить комментарий