You are currently viewing Զաքար Քեշիշյանը հանդես եկավ «Հայ երաժշտության զարգացման հոլովույթը» դասախոսությամբ

Զաքար Քեշիշյանը հանդես եկավ «Հայ երաժշտության զարգացման հոլովույթը» դասախոսությամբ

Այսօր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում «Հայ երաժշտության զարգացման հոլովույթը» թեմայով առցանց դասախոսությամբ հանդես եկավ Լիբանանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայկազյան համալասրանի դասախոս և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի դոկտորական աստիճանի հայցորդ, մաեստրո Զաքար Քէշիշյանը։

Բանախոսը ներկայացրեց հոգևոր երաժշտության շրջանները, խոսեց առաջին շարականագիրների, շարականների տեսակների և շատ հետաքրքիր փաստերի մասին։

Վերջում ՀԼԳ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զինաիդա Բալայանը համալսարանի և ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց Զաքար Քէշիշյանին բովանդակալից և արդյունավետ դասախոսության համար։

ԳՆՀ