You are currently viewing «ԵրիտասART». Գյումրու երիտասարդական թատերախմբի նոր նախագիծը

«ԵրիտասART». Գյումրու երիտասարդական թատերախմբի նոր նախագիծը

«ԵրիտասART» նախագծի նպատակն է ստեղծել ազատ ստեղծագործական միջավայր, միավորել արվեստի բոլոր ճյուղերի, մասնավորապես՝ նկարչության, գրականության և թատերարվեստի ոլորտների երիտասարդ արվեստագետներին, նրանց համար ստեղծել հանրահռչակման հարթակ, խթանել նոր դրամատուրգիայի ստեղծմանը և թատերային արվեստում իրականացնել նորարարության փորձարկումներ:

Նախագիծը բաղկացած է 4 փուլերից:
Առաջին փուլի համար հավաքագրվում են նկարիչներ։ Եթե դուք 16-30 տարեկան եք, ապրում և ստեղծագործում եք Հայաստանում, ցանկանում եք նոր շունչ հաղորդել արվեստին, ուզում եք փորձարկել նորարարություններ նրանում, ապա միացեք մեզ ու եղեք արվեստային իրադարձությունների կենտրոնում։

Գրանցվելու համար՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd7pbNIxJUd9C7z8Bo7U2dCkwHTTRHyaMtFAXXU3-y_TQV7iw/viewform

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ