You are currently viewing Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

Այս շաբաթ առաջարկում ենք ընթերցել ուշագրավ  պատմություններով հարուստ «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» իրապատում էսսեների գիրքը, որը հեղինակել են Հասմիկ Սիմոնյանը և Արմինե Դանիելյանը։ Հեղինակներն այնքան նրբանկատորեն են ներկայացրել ամեն ինչ, որ ընթերցելիս զգում ես հաշմանդամություն ունեցող մարդկանց անսահման ուժը, ապրելու մեծ ցանկությունը, կյանքը սիրելու և գնատահելու բացառիկ ձգտումը։

Գրքում կարող եք գտնել «Արդյո՞ք հաշմանդամությունը դատավիճիռ է, հաշմանդամությունը հիվանդությո՞ւն է, թե՞ պատիժ» տարածված հարցերի պատասխանները։ Գրքի առաջաբանում ընթերցում ենք․ «Հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ ավելի կարևոր են, քան իրենց հաշմանդամությունը։ Տարբերենք առաջնայինը, այսինքն՝ մարդուն, և, գուցե, սարերի ետևից երևա իրապես սքանչելի նոր աշխարհը»։ Ընթերցե՛ք և ճանաչե՛ք աշխարհը փոխող կանանց, իմացեք նրանց անցած ճանապարհի, հաղթանակների մասին և ոչ միայն․․․ 

Վ․ Արզումանյան

«Եթեր» շաբաթաթերթ, թիվ 33, 2023