You are currently viewing Գիրքը՝ ուղեկից

Գիրքը՝ ուղեկից

Մանկագիր Ալվարդ Հովսեփյանն իր չափածո հեքիաթներով և զվարճալի առակներով մանուկներին անակնկալ մատուցեց։ Վերջերս լույս տեսան հեղինակի պատկերազարդ գրքերը` «Այդպես լինում է հեքիաթում» մանկական չափածո տասը հեքիաթների ժողովածուն և «Երկար ու բարակ քառասուն առակ» զվարճալի առակների ժողովածուն։

Ալվարդ Հովսեփյանի հեքիաթները երեխաներին գրավում են մերօրյա մտածողությամբ, համոզիչ, խոսուն կերպարներով, հետաքրքիր սյուժեով և չափածո խոսքով։

«Երկար ու բարակ քառասուն առակ» ժողովածուի առակներից յուրաքանչյուրն ուրույն խորհուրդ ունի, իր տողատակերն ու ծածկագրված ուղերձները: Դրանք համեմված են հումորով, ժողովրդական բառ ու բանով, առածներով և թևավոր խոսքերով։