You are currently viewing ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ/ ԴԱՇՆԱՄՈՒՐ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ/ ԴԱՇՆԱՄՈՒՐ

Դաշ­նա­մու­րը շա­րու­նա­կում էր նվա­գել «­Լուս­նի սո­նա­տը»: Ն­րա եր­կար, նուրբ մատ­նե­րը հան­դարտո­րեն սա­հում էին սեւ­ու սպի­տակ ստեղ­նե­րի վրայով։ Ե­րաժշ­տութ­յու­նը կլա­նել էր ողջ դահ­լի­ճը: Բե­մի շղար­շա­յին լու­սա­վո­րումն ա­վե­լի մո­գա­կան տեսք էր տա­լիս թե՛ դաշնակա­հա­րին, թե՛ տի­րող մթնոլոր­տին: Հան­դի­սա­տե­սը քա­րա­ցած ունկնդ­րում էր դաշ­նա­մու­րի յու­րա­քանչ­յուր հնչյուն: Ե­րաժշ­տությունն ա­վարտ­վեց: Բե­մի լույ­սե­րը վառ­վե­ցին։ Ե­րիտա­սարդ դաշ­նա­կա­հա­րը չէր հա­մար­ձակ­վում նայել հան­դի­սա­տե­սին: Ն­րանք եւս դեռ ուշ­քի չէին ե­կել:
Հն­չում է հա­մեր­գի ա­վարտն ազ­դա­րա­րող զանգը: Բուռն ծա­փա­հա­րութ­յուն­նե­րի մի հսկա ա­լիք է հոր­դում դահ­լի­ճից: Դաշ­նա­կա­հա­րը բարձ­րացնում է հա­յացքն, ու ինքն էլ, չհաս­կա­նա­լով ինչ­պես, հայտն­վում է բե­մի կենտ­րո­նում, նրանց առջեւ: Ծափա­հա­րութ­յուն­ներն ավե­լի են ուժգ­նա­նում, այնքան, որ ե­րի­տա­սարդ դաշ­նա­կա­հա­րին թվաց, թե կանգ­նած լսում է հոր­դա­ռատ անձր­եւի չդա­դա­րող աղ­մու­կը: Ի­րար հերթ չտա­լով՝ բեմ էին բարձ­րանում ու ա­նու­շա­բույր ծաղ­կեփն­ջե­րը նրան էին մեկ­նում դե­ռա­տի աղ­ջիկ­նե­րը՝ միա­ժա­մա­նակ բա­ցա­կան­չելով՝ «Բ­րա՜­վո մաեստ­րո, բրա­՜վո»։

— Բ­րա­՜վո մաեստ­րո, բրա՜­վո,- թավշ­յա բազ­կաթո­ռին նստած՝ կրկնում էր նա ինքն ի­րեն՝ վա­ռե­լով ու շուր­թե­րին մո­տեց­նե­լով եր­կար սի­գա­րը: Ն­րա կոպե­րը փակ­վում էին, բայց երիտա­սար­դը հա­մա­ռորեն փոր­ձում էր բաց պա­հել դրանք։
— ­Մաեստ­րո, ըն­դա­մե­նը ե­րե­սուն տա­րե­կան, բայց ար­դեն մաեստ­րո են ան­վա­նում,- ծ­խի մի բա­րակ շիթ դուրս ե­կավ նրա՝ հո­րան­ջե­լու պատ­րաստ բերա­նից, երբ դու­ռը թա­կե­ցին։

— Ձեր սուր­ճը, մաեստ­րո,- ա­սաց մի խռպոտ ձայն՝ սուր­ճով լի գա­վաթն ու կար­միր վար­դե­րի փուն­ջը դնե­լով ե­րի­տա­սար­դի առջեւ:
— Ա՛հ, այդ դո՞ւ ես, Ժան,- գո­րո­վա­լից ժպի­տով ար­տա­սա­նեց նա՝ ծխի մի շիթ բաց թող­նե­լով։ Ժա­նը հիս­ունամ­յա, ա­լե­խառն մա­զե­րով տղա­մարդ էր: Նա նուրբ դի­մագ­ծեր ու­ներ, բայց ճա­կա­տը փոքր-ինչ կնճռոտ­ված էր, իսկ շրթունք­նե­րը չո­րա­ցած էին:

Նա դաշ­նա­կա­հա­րի օգ­նա­կանն էր։ Ե­րի­տա­սար­դը հա­յաց­քը հա­ռեց ծաղ­կեփն­ջին:

— Ո՞վ է այս ծա­ղիկ­ներն ու­ղար­կել, Ժա՛ն,- հարցրեց ե­րի­տա­սար­դը:
— Չ­գի­տեմ,- մեղ­մո­րեն պա­տաս­խա­նեց Ժա­նը։
Ե­րի­տա­սար­դը, փնջի մեջ ինչ-որ բան նկա­տե­լով, փոքր-ինչ ա­ռաջ մեկն­վեց, սի­գա­րը դրեց մոխ­րամա­նի մեջ ու ձեռքն ա­ռավ փուն­ջը: Ժա­նը թեթ­եւա­կի ժպտաց։ Դաշ­նա­կա­հա­րը փնջից հա­նեց սրտաձեւ բա­ցիկն ու սկսեց կար­դալ. «­Սի­րե­լի Հեն­րի, ու­ղարկում եմ Ձեզ այս ծաղ­կե­փունջն՝ ի նշան Ձեր հան­դեպ տա­ծած իմ մեծ սի­րո»: Հեն­րին ա­կա­մա ժպտաց, բացի­կը ծա­լեց եւ խ­նամ­քով դրեց դրա­մա­պա­նա­կի մեջ։

— Նոր դաշ­նա­մուրն ար­դեն տա՞նն է,- հարց­րեց Հեն­րին՝ վերս­տին վերց­նե­լով սի­գարն ու սուր­ճից մի կում ըմ­պե­լով:
— Ա­յո՛, դրված է հին դաշ­նա­մու­րի տե­ղում, իսկ հի­նը ձեղ­նա­հար­կում է:
— Հ­րա­շա­լի է,- ա­սաց Հեն­րին,- նա­խորդն ինձ այլեւս պետք չէ, այն սպա­ռել է ի­րեն։
Նա շա­րու­նա­կում է ծխել ու խմել սուր­ճը: Ժա­նը թեթեւ քայ­լե­րով դուրս է գա­լիս ա­ռանձ­նա­սեն­յա­կից:
Հեն­րին նո­րից ընկղմ­վեց բազ­կա­թո­ռի մեջ: Ն­րա շագա­նա­կա­գույն, կարճ խո­պոպ­նե­րը ետ ըն­կան՝ ամբող­ջո­վին բա­ցե­լով նրա նուրբ դի­մագ­ծերն ու քնի դեմ պայ­քա­րող կա­պույտ, մեծ աչ­քե­րը:
— Ի նշան մեծ սի­րո,- հա­զիվ լսե­լի կրկնեց նա, եւ կո­պերն ա­կա­մա փակ­վե­ցին։
Գա­րունն ար­դեն տա­րա­ծել էր իր կա­նաչ թեւե­րը։ Քա­ղա­քից ոչ շատ հե­ռու, մի փոք­րիկ բլրա­կի վրա էր գտնվում Հեն­րիի ա­ռանձ­նա­տու­նը՝ շրջա­պատ­ված մեծ այ­գով, որ­տեղ ար­դեն եր­եւում էին ծի­րա­նե­նինե­րի ա­ռա­ջին, փոք­րիկ ծաղ­կա­բող­բոջ­նե­րը։ Բաց պատշ­գամ­բից լսվում էին Հեն­րիի դաշ­նա­մու­րի զրնգուն ել­եւէջ­նե­րը։ Ձեղ­նա­հար­կի պա­տու­հա­նի մի փեղ­կը բաց էր: Այս­տեղ էին գտնվում Հեն­րիի նախորդ եր­կու դաշ­նա­մուր­նե­րը: Ա­ռա­ջի­նը, ո­րը դրված էր պա­տի աջ կող­մում, ար­դեն մամ­ռա­կա­լել էր, իսկ երկ­րոր­դը, ո­րը միայն ե­րեկ էին տե­ղա­փո­խել այս­տեղ, դրված էր ա­ռա­ջի­նին դեմ դի­մաց: Ստեղ­նե­րը ծած­կող կա­փա­րի­չի վրա ցո­ղի պես բա­րակ շեր­տով փո­շի էր նստել, եւ նա այն­պի­սի դժգոհ տեսք ու­ներ, ա­սես իր հետ վար­վել են ան­վա­յե­լուչ կեր­պով։
— Դո՞ւ էլ գտար քո տեղն այս ձեղ­նա­հար­կում,- խռպոտ ձայ­նով հարց­րեց ա­ռա­ջին դաշ­նամու­րը,- վեր­ջա­պես, այն­քան էի նյար­դայ­նա­նում քո հա­նած ձայ­նե­րից:
— Ին­չո՞ւ, ին­ձա­նից ա­վե­լի հնչեղ ձայն էիր արձա­կում:

Երկ­րորդ դաշ­նա­մու­րը հնչեց­րեց դո նո­տան:
— Եր­եւի միայն դա էիր կա­րո­ղա­նում, դրա հա­մար էլ Հեն­րին քեզ ու­ղար­կեց թո­շա­կի:

— Ինչ­պես քե՞զ, տա­սը տա­րի ա­ռաջ: Բաց պատու­հա­նի փեղ­կից ներս էր խու­ժում Հեն­րիի արթնաց­նող նվա­գը։

— Ա՜խ, ինչ­պի­սի ձայն եւ­ինչ­պի­սի նվագ,- հիա­ցած ա­սաց Երկ­րորդ դաշ­նա­մու­րը:
— Լ­սի՛ր, չա­սա­ցիր, Հեն­րին ին­չո՞ւ հրա­ժար­վեց քե­զա­նից:
— Եր­եւի ար­դեն հնա­ցել եմ, բայց…,- դաշ­նա­մու­րը մի քա­նի նո­տա նվա­գեց:
— Բայց որ այս­պես նա­յում եմ, լրիվ ան­թե­րի եմ, հը՞: Դու ի՞նչ կա­սես: Ա­ռա­ջին դաշ­նա­մու­րը քրքջաց՝ նվա­գե­լով իր բա­րակ հնչյուն­նե­րով:

— Ին­չի՞ վրա ես քրքջում, ծեր աղ­վես: Հն­չեց երկրորդ դաշ­նա­մու­րի զայ­րաց­կոտ նո­տան: Հեն­րիի նվա­գը շա­րու­նակ­վում էր տա­րած­վել։

— Հեն­րին ին­ձա­նից գո­նե տա­րի­քիս պատ­ճա­ռով է հրա­ժար­վել, իսկ քե­զա­նից՝ ա­ռանց պատ­ճառ: Չե՞ս կար­ծում, որ դա ա­վե­լի վի­րա­վո­րա­կան է: Երկ­րորդ դաշ­նա­մուրն իս­կույն թոթ­վեց ստեղ­նե­րը։
— Մենք ե­րեկ հրա­շա­լի ժա­մա­նակ անց­կաց­րինք օ­պե­րա­յում,- խայ­թեց երկ­րորդ դաշ­նա­մու­րը։

— ­Հե­տո ի՞նչ: Ես եւս բազ­մա­թիվ ե­րե­կո­ներ եմ անցկաց­րել այն­տեղ: Ա­սեմ, որ բեմն այն­քան էլ հար­մար չէ, ոտ­քերս ա­հա­վոր ցա­վում էին: Իսկ քո ժա­մա­նա­կով, Հեն­րիին կո­չո՞ւմ էին «մաեստ­րո»:
— Ոչ: Երկ­րորդ դաշ­նա­մու­րը ու­րախ նո­տա­ներ հնչեց­րեց։ Հեն­րիի դաշ­նա­մու­րի նո­տա­նե­րը գնա­լով ա­վե­լի հնչեղ էին դառ­նում:
— Ինչ­քան հնչեղ է նվա­գում այդ նոր դաշ­նա­մու­րը:

— Մի մտա­ծիր, մի քա­նի տա­րի հե­տո նա մեզ կընկե­րա­նա:

— Իսկ նրա ժա­մա­նա­կով Հեն­րիին ինչ­պե՞ս կկո­չեն:
— Չ­գի­տեմ: Եր­եւի «կրկնա­կի մաեստ­րո»: Երկ­րորդ դաշ­նա­մուրն ու­րախ հնչյուն­ներ է ար­ձա­կում:

— Այն­պես ես ու­րա­խա­նում, ա­սես քեզ են մաեստրո ան­վա­նել,- ա­սաց ա­ռա­ջին դաշ­նա­մու­րը:

— Իսկ դա նույ­նը չէ՞:
— Ա­վաղ, ոչ: Մաեստ­րոն մեզ նվա­գողն է, այլ ոչ թե մենք:
Դաշ­նա­մուր­նե­րը լռե­ցին: Ա­ռանձ­նա­տան ըն­դար­ձակ սրահ­նե­րից մե­կում էր դրված Հեն­րիի նոր դաշ­նա­մու­րը: Ս­տեղ­նե­րի վրա­յով նրա նուրբ մատ­նե­րը սա­հում էին՝ ակն­թարթո­րեն գտնե­լով յու­րա­քանչ­յուր նո­տան: Ե­րաժշտութ­յու­նը դա­դա­րեց: Շուրջ­բո­լո­րը լռութ­յուն տի­րեց:

— Ի նշան իմ մեծ սի­րո,- նա քմծի­ծաղ տվեց:

Դու­ռը թա­կե­ցին: Ներս մտավ Ժա­նը՝ սուր­ճի գավա­թը ձեռ­քին: Հեն­րին վա­ռեց սի­գարն ու սուր­ճից կում ա­նե­լով՝ ծխի մի շիթ բաց թո­ղեց իր բա­րակ շրթունք­նե­րից:
-­Տես­նես ո՞վ է այդ կի­նը:

Հասմիկ Ավետիսյանի պատմվածքը ԵԹԿՊԻ-ի ՈՒԳՍԸ-ի հրատարակած «Քալեր, որ կտանեն․․․» ժողովածուից։