You are currently viewing ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ/ ԳԱՌՆԱՐԱԾՆ ՈՒ ԻՐ ԾԱՂԻԿԸ

ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ/ ԳԱՌՆԱՐԱԾՆ ՈՒ ԻՐ ԾԱՂԻԿԸ

Ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից աշ­խար­հի տի­րա­կալ Ոս­կին ի՛ր հա­րե­մով, ի՛ր կա­խար­դանք­նե­րով շլաց­նում էր ա­մեն­քին ու ա­մեն ինչ։ Որ­ևէ եր­ևույթ, էակ կամ ա­ռար­կա, նրանց կող­քին խու­նա­նում, կորս­վում, կորց­նում էր ի­րեն։ Նա, հա­րե­մի ա­ռա­ջին տի­կին Մա­նին և մ­յուս բո­լոր կա­նայք դար­ձել էին մեղ­սու­նակ մարդ­կա­յին կյան­քի ալ­ֆան և­ օ­մե­գան։ Հա­նուն նրանց մարդ­կա­յին ճա­կա­տագ­րեր էին խեղ­վում, ան­տա­րա­կույս ջնջվում եր­կիր մո­լո­րա­կի ե­րե­սից, հա­նուն նրանց մար­տեր, նույ­նիսկ աշ­խար­հա­մար­տեր էին ըն­թա­նում, հա­նուն նրանց ար­յան գե­տեր էին գո­յա­նում և չէին մո­ռա­նում սպի­տակ ցու­ցա­պաս­տա­ռի վրա սև, ճար­պոտ տա­ռա­տե­սա­կով գրել՝ «ժո­ղովր­դա­կա­նութ­յուն»։
Դա­րերը հա­ջոր­դում էին միմ­յանց։ Փոխ­վում էին աշ­խար­հը, աշ­խար­հըն­կա­լու­մը, աշ­խար­հա­կար­գը, է­կո­լո­գիան, մար­դիկ, մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը… Երբ Ոս­կին ի՛ր հա­րե­մով անց­նում էր ար­դա­րա­դա­տութ­յուն ի­րա­կա­նաց­նող­նե­րի առջ­ևից, ի­րենց շլաց­նող փայ­լով կու­րաց­նում էր բո­լո­րին, ու ար­դար վճիռ կա­յաց­նե­լու ո­րո­շու­մը հօդս էր ցնդում։ Երբ անց­նում էին հի­վան­դա­սեն­յակ­նե­րի կող­քով, բժիշկ­նե­րի մոտ հի­շո­ղութ­յան հետ կապ­ված խնդիր­ներ էին ա­ռա­ջա­նում, մո­ռաց­վում էր Հի­պոկ­րա­տին տված եր­դու­մը։ Վար­ժա­պետ­նե­րը, տար­վե­լով այդ փայ­լով, մո­ռա­նում էին բո­լո­րին հա­վա­սա­րա­պես թևեր տալ, հան­գիստ կոտ­րում էին դեռ չձևա­վոր­ված այն թևե­րը, ո­րոնց Ոս­կին իր հա­րե­մով չէր հա­ճում մոտ գնալ։ Ան­գամ վար­պետ նկա­րիչ­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում սկսե­ցին չնկա­տել վա­ղորդ­յան եղ­յա­մի բյու­րեղ­յա ցո­լան­քը, մամ­ռա­կալ քա­րե­րի վրա ի­րեն ար­ևին տված մո­ղե­սի­կին, փշրված ա­պա­կի­նե­րի տա­կից փոք­րիկ գլուխ­նե­րը վեր պար­զած կա­պու­տաչ­յա մա­նու­շակ­նե­րին։ Ա­ռաջ­վա նման այլևս որ­ևէ ար­վես­տա­գե­տի ո՛չ նո­րա­բեր, պայ­ծառ լու­սա­բացն էր հե­տաքր­քիր, ո՛չ կրակ­նե­րից վառ­վող բո­սո­րա­գույն մայ­րա­մու­տը, ո՛չ էլ աստ­ղա­լից եր­կն­քից ըն­կած՝ պայ­ծառ, հե­տա­գիծ թող­նող ա­սուպ­ներն ու ա­լիք­վող ծո­վա­փին այն ընկ­նե­լուց ե­րա­զանք­ներ պա­հող սի­րա­վառ զույ­գը։ Գ­նա­լով ան­ներ­դաշ­նակ, խու­ճա­պա­յին ու խառ­նափն­թոր էր դառ­նում ա­մեն բան։ Ո՛չ սիրտ կար ռեա­լիզ­մի, ո՛չ հա­վատ՝ ռո­ման­տիզ­մի։ Ա­մեն բան այ­լա­կերպ­վում էր։ Բայց տի­րա­կալն իր հա­րե­մով մո­դեռ­նիզ­մի մեջ էլ շա­րու­նա­կում էր մնալ մարդ­կա­յին մեղ­սու­նակ կյան­քի ալ­ֆան և­ օ­մե­գան, շա­րու­նա­կում էր շլաց­նել ան­գամ Մալ­ևի­չի «Սև քա­ռա­կու­սուն» նա­յե­լուց։
Եր­կա­րա­ձեռք, կա­մա­կոր ու լկստված Ոս­կին Մա­նիի դրդմամբ ու­ղեղ­ներ էր մթագ­նում, սրտեր կոտ­րում, տի­րում էր հո­գի­նե­րին ու խա­մա­ճիկ­նե­րի նման ղե­կա­վա­րում աշ­խար­հը, մարդ­կանց։ Դար ու դա­րեր նրանց էր են­թարկ­վում, խո­նարհ­վում, երկր­պա­գում մարդ­կա­յին ցե­ղը։ Հա­նուն նրանց դա­վա­ճա­նում, ու­րա­նում էին սրբութ­յուն­նե­րը՝ Աստ­ծուն, հայ­րե­նի­քը, ըն­տա­նի­քը, սի­րած էա­կին, մտե­րիմ ըն­կե­րոջն ու սե­փա­կան ան­ձը…
Ն­րանց ա­ռաջ բաց­վում էին բո­լոր փակ դռնե­րը, գոց­վում էին ան­գամ լայ­նա­շուրթ ու մեծ բե­րան­նե­րը, կույ­րե­րը տես­նում էին, իսկ տես­նող աչ­քե­րը դա­դա­րում էին նկա­տել, «տես­նել»։ Պա­տե­րը աչ­քեր, ա­կանջ­ներ ու լե­զու էին առ­նում։ Միայն տի­րա­կալն իր հա­րե­մով իս­կա­պես գի­տեր՝ ինչ բան է վա­յելքն ու ինչ բան է եր­ջան­կութ­յու­նը։ Բայց… բայց ա­րի ու տես, որ ա­մե­նա­կա­րող տի­րա­կալն ու հա­մայն մարդ­կութ­յան ե­րա­զանք­նե­րի չքնաղ կի­նը՝ Մա­նին և հա­րե­մի մնա­ցած կա­նայք, ա­յո՛, այդ նույն մեղ­սու­նակ մարդ­կա­յին կյան­քի ալ­ֆան և­ օ­մե­գան, սար­սա­փում էին գի­շեր­վա­նից։ Ն­րանք, ովքեր հան­գող յու­րա­քանչ­յուր օր­վա դա­րակ­նե­րում խլաց­նում էին բո­լոր ոչ անհ­րա­ժեշտ ձայ­նե­րը, ի զո­րու չէին լռեց­նել այն եր­կու­սին։ Ա­մեն ե­րե­կո, երբ վե­րա­դառ­նում էին ի­րենց ա­պա­րան­քը՝ գան­ձա­նո­ցը՝ հանգս­տա­նա­լու հա­ջորդ օր­վա ար­կա­ծախնդ­րութ­յուն­նե­րի հա­մար, և հենց գլուխ­նե­րը դնում էին ա­դա­ման­դա­կերտ բար­ձե­րին, տղա­մար­դու թավ և կա­նա­ցի ա­ղեկ­տուր լա­ցի ձայ­նե­րը կա­տա­ղութ­յան էին հասց­նում նրանց։ Այդ ձայ­նե­րը ո՛չ նրանց էին հան­գիստ տա­լիս, ո՛չ էլ ի­րենց թա­կարդն ըն­կած մարդ­կանց։ Ն­րանք բար­կութ­յու­նից տե­ղե­րը չէին գտնում. եր­կար ձեռ­քե­րը չէին հաս­նում տա­րա­բախտ տղա­մար­դուն ու կնո­ջը. որ­քան փոր­ձում էին գտնել, բռնել, փա­կել այդ եր­կու­սի բե­րան­ներն, այն­քան նրանք ա­վե­լի էին հե­ռա­նում։ Հա­նե­լու­կա­յին զույ­գին փնտրում էին գրե­թե բո­լո­րը, բա­ցի իր ըն­տա­նի­քով յոթ ծով այն կողմ ապ­րող մի գառ­նա­րա­ծից։ Նա, ինչ­պես և բո­լոր մահ­կա­նա­ցու­նե­րը, գի­տեր ա­մե­նա­կա­րող Ոս­կու գո­յութ­յան մա­սին, բայց նրա ու­զածն այս աշ­խար­հից ըն­դա­մենն աշ­խար­հի մեղ­կութ­յուն­նե­րին ան­հա­ղորդ, կուշտ փո­րով ան­հոգ վազվ­զող իր բա­լիկ­ներն էին, ե­րե­կո­նե­րը քաղցր ժպի­տով ի­րեն դի­մա­վո­րող ու վզովն ընկ­նող իր անն­ման Ծա­ղի­կը, գայ­լե­րից ա­պա­հով­ված գառ­նե­րը, պարզ, կա­պույտ եր­կինքն ու խա­ղաղ քու­նը։ Ան­գամ նրա միա­միտ, ան­մեղ ե­րազ­նե­րում այլ եր­ջան­կութ­յուն չէր պատ­կեր­վում։
Մի ե­րե­կո իր սի­րա­սուն ըն­տա­նի­քի հետ սե­ղա­նի շուրջ նստած կաթ­նա­պուր վա­յե­լող հով­վի հյու­ղա­կի շեմ­քին հան­կարծ ար­տա­սո­վոր օ­տա­րա­կան­ներ հայտ­նվե­ցին։ Մեծ քթըմ­պա­նով՝ տղա­մարդն ա­գա­հա­բար օդ շնչեց ու թավ, կտրուկ ձայ­նով ա­սաց.

-Ն­րանց զազ­րե­լի ձեռ­քե­րը դեռ այս­տեղ չեն հա­սել, փաս­տո­րեն չէի սխալ­վում,- դառ­նա­լով հով­վին,- բա­րի՛ ե­րե­կո։

-Աստ­ծու բա­րին, կար­ծում էի՝ մահ­կա­նա­ցու­ները մո­ռա­ցել են այս կողմ բե­րող ճա­նա­պար­հը, ին­չո՞վ կա­րող ենք ձեզ օգ­տա­կար լի­նել։
Օ­տա­րա­կա­նը սևե­ռուն հա­յաց­քով զննեց հյու­ղա­կը, աչ­քերն ըն­կան ու­ղիղ թշվա­ռութ­յան դեմ­քին, հե­տո նկա­տեց տան­տի­րու­հու և­ ե­րե­խա­նե­րի շփոթ­մունքը, իր թավ ձայ­նով ա­սաց.
-­Մի՛ վա­խե­ցեք, մենք ձեզ վնաս չենք տա։ Մենք փա­խել ենք ան­կուշտ ու ա­գահ մարդ­կան­ցից և գ­նա­լու տեղ չու­նենք, խնդրում ենք, մեզ ա­պաս­տան տվեք։

-Նե՛րս ե­կեք, հյուրն Աստ­ծունն է,- ա­սաց հո­վի­վը,- սի­րե­լի՛ս, հյու­րե­րին ա­պուր հյու­րա­սի­րի՛ր։ Հո­վի­վը հյու­րըն­կալ էր և թե­պետ հենց սկզբից նկա­տել էր հյու­րե­րի ար­տա­սո­վոր ար­տա­քինն ու տա­րօ­րի­նակ վար­քա­գի­ծը, մի տե­սակ վա­րա­նեց, երբ օ­տա­րա­կանն ասաց.

-Ա­նուն­ներս կի­մա­նաս միայն մեր հե­ռա­նա­լու պա­հին, երբ վրա հաս­նի ժա­մա­նա­կը,- հե­տո ա­վե­լաց­րեց, որ իր ու­ղեկ­ցու­հին համր է։
Հե­տաքրք­րա­սեր Ծա­ղիկն ու ա­մու­սի­նը մի պահ նա­յե­ցին կնոջ տան­ջալ­լուկ դեմ­քին, խղճա­ցին և­ այլևս հար­ցեր չտվե­ցին։ Հենց ար­ևը թաքն­վեց սա­րի հետ­ևում, Ծա­ղի­կը ե­րե­խա­նե­րին քնեց­րեց ու լամ­պը ձեռ­քին մո­տե­ցավ սե­ղա­նին՝ կաթ­նա­պու­րի դա­տարկ ափ­սե­նե­րը հա­վա­քե­լու, և հան­կարծ լամ­պի լույ­սի տակ տե­սավ օ­տա­րա­կան­նե­րի՝ աչ­քե­րից գե­տի նման հո­սող ար­ցունք­ներն ու մի պահ քար կտրեց։ Ն­րա սրտում վա­խի ու կաս­կա­ծի խլրտա­ցող որ­դը խղճա­հար­վեց և­ այդ գի­շեր ա­մուս­նուն ոչ մի բառ չա­սաց նրանց տնից հա­նե­լու մա­սին։
Այս­պես օ­րեր, շա­բաթ­ներ ան­ցան, տան­տե­րե­րը հար­մար­վե­ցին հյու­րե­րի ներ­կա­յութ­յա­նը և­ ա­մեն ե­րե­կո նրանց աչ­քե­րից ան­դա­դար հո­սող ար­ցունք­նե­րին։ Այդ ամ­բողջ ըն­թաց­քում տի­րա­կալ Ոս­կին իր հա­րե­մով ու իր հպա­տակ­նե­րով ոչ մի օր չդա­դա­րեց փնտրտու­քը։ Վ­րա հա­սավ ա­շու­նը։ Հո­վի­վը հո­տը սա­րից ի­ջեց­րեց ոչ այն­քան մոտ գյու­ղա­մեջ՝ հանձ­նե­լու տե­րե­րին, և ն­րան­ցից լսեց հետև­յա­լը՝ ով ար­դա­րա­դա­տութ­յան ձեռ­քը հանձ­նի ա­ռեղծ­վա­ծա­յին, ե­րե­կո­նե­րը լա­ցու­կոծ կա­պող տղա­մար­դուն և կ­նո­ջը, ե­րեք մեծ ոս­կու ձու­լակ­տոր կստա­նա ու իր ողջ կյանքն ան­հոգ կապ­րի։ Հո­վիվն ա­ռանց խոսք ա­սե­լու գյու­ղա­ցի­նե­րին հանձ­նեց ի­րենց ոչ­խար­ներն ու գառ­նե­րը և­ իր սե­փա­կան չոր­քո­տա­նի­նե­րին ա­ռա­ջը գցած՝ տուն շտա­պեց։
Որ­քան էլ ջա­նում էր թաքց­նել ի­մա­ցա­ծը, թե՛ Ծա­ղի­կը, թե՛ օ­տա­րա­կան­նե­րը նկա­տե­ցին նրա շփոթ­մուն­քը։ Տ­ղա­մարդն ու կի­նը տա­րօ­րի­նակ հա­յացք­ներ փո­խա­նա­կե­ցին, իսկ ե­րե­կո­յան նրանց ան­ձայն ար­ցունք­ներն էլ ա­վե­լի սաստ­կա­ցան։ Ծա­ղի­կը երկ­յու­ղած տաշտ մեկ­նեց նրանց, որ ար­ցունք­նե­րը չհաս­նեն ե­րե­խա­նե­րի ան­կո­ղին­նե­րին։ Այդ գի­շեր ոչ ոք չկա­րո­ղա­ցավ քնել։ Որ­քան էլ Ոս­կին ու նրա հպա­տակ­նե­րը փոր­ձում էին բար­ձով ծած­կել ա­կանջ­նե­րը, միև­նույն է, լսում էին այդ ա­նիծ­յալ լա­ցի ձայ­նե­րը։ Գի­շե­րը հո­վիվն ա­մեն բան պատ­մեց կնո­ջը, և Ծա­ղի­կը պա­հան­ջեց նրանց հանձ­նել ար­դա­րա­դա­տութ­յան ձեռ­քը։ Չէ՞ որ առջ­ևում խստա­շունչ ձմեռ է, իսկ ի­րենք ո՛չ վա­ռե­լիք ու­նեն, ո՛չ կար­գին հա­գուստ, ո՛չ էլ կա­նո­նա­վոր ու­տե­լիք։ — Ա՜յ կին, ի՞նչ ես խո­սում, նրանք ար­դեն հա­րա­զատ են մեզ, նրանց մատ­նե­լը մեղք է։ Մենք այս ձմռան տա­կից էլ դուրս կգանք այն­պես, ինչ­պես ան­ցած բո­լոր ձմեռ­նե­րը։ -Ի՞նչ հա­րա­զատ, դու քեզ լսու՞մ ես։ Մեղքն այս չքա­վո­րութ­յան մեջ ապ­րելն է։ Բո­լոր հա­րա­զատ բա­րե­կամ­նե­րը մե­զա­նից ե­րես թե­քե­ցին աղ­քա­տութ­յան պատ­ճա­ռով։ Այս ան­տուն սգա­վոր­ներն էլ միայն նրա հա­մար են այս­տեղ, որ տաք ա­պուր ենք տա­լիս ու քնե­լու ան­կո­ղին։ Վերջն ի­րենց լա­ցով գլխնե­րիս մի փոր­ձանք են բե­րե­լու։ Ճիշ­տը նրան­ցից ա­զատ­վելն է։ Ե­թե վաղն իսկ չգնաս և ն­րանց ար­դա­րա­դա­տութ­յա­նը չմատ­նես, ես կա­նեմ քո փո­խա­րեն։
­Լու­սա­դե­մին՝ դեռ աք­լո­րա­կան­չը չլսած, հո­վի­վը ճա­նա­պարհ ըն­կավ, ա­մեն բան ա­րեց իր Ծա­ղի­կի սրտով. մատ­նեց օ­տա­րա­կան­նե­րի գտնվե­լու վայ­րը, վերց­րեց իր հա­սա­նե­լիքն ու բռնեց տան ճա­նա­պար­հը։ Երկ­նա­մուխ բար­դի­նե­րի տակ պարկն ու­սից ի­ջեց­րեց հա­մոզ­վե­լու հա­մար, թե այն­տե՞ղ են արդ­յոք ե­րեք ոս­կու ձու­լակ­տոր­նե­րը։ Երբ բա­ցեց պար­կի բե­րա­նը, ոս­կու փայ­լից թվաց՝ աչ­քե­րի լույ­սը մթնեց, թվաց՝ կրծքից ինչ-որ բան պոկ­վեց։ Եվ հենց նույն պա­հին հայտն­վե­ցին իր ծա­նոթ օ­տա­րա­կան­նե­րը։ Տ­ղա­մար­դը մե­ղադ­րա­կան մի հա­յացք նե­տեց ու իր կո­պիտ ձայ­նով ա­սաց.
-Այս աշ­խար­հում ե­զա­կի­նե­րին է վի­ճակ­ված մեզ դեմ առ դեմ հան­դի­պել, ու դու դրան­ցից մեկն էիր։ Սա­կայն դու էլ մյուս մահ­կա­նա­ցու­նե­րի նման չդի­մա­ցար գայ­թակ­ղութ­յա­նը։ Հի­շո՞ւմ ես՝ մեր հան­դիպ­ման ա­ռա­ջին օրն ա­սա­ցի, որ, ա­նուն­ներս կի­մա­նաս միայն մեր հե­ռա­նա­լու պա­հին, երբ վրա հաս­նի ժա­մա­նա­կը։ Ու­րեմն ի­մա­ցի՛ր՝ ես Ա­մոթն եմ, իսկ այս համր տա­ռապ­յա­լը Խիղճն է, մեր ող­բա­ձայ­նե­րը ողջ գի­շեր տան­ջում են մեղ­սա­վոր­նե­րին։ Մեր հրա­ժեշ­տի ժա­մա­նա­կը ե­կավ, մնաս բա­րով, գառ­նա­րա՛ծ,- ա­սաց, ու չքա­ցան, կար­ծես հօդս ցնե­ցին Ա­մոթն ու Խիղ­ճը։
Հո­վի­վը գլխի­կոր տուն վե­րա­դար­ձավ, պար­կը դրեց դռան տակ։ Քիչ անց «ար­դա­րա­դա­տութ­յան» մար­դիկ ե­կան, ա­մեն ինչ տակ­նուվ­րա ա­րե­ցին և չգտ­նե­լով հան­ցա­վոր զույ­գին՝ Ծա­ղի­կի ձեռ­քից խլե­ցին ոս­կու ձու­լա­կտոր­ներն ու հե­ռա­ցան։ Հո­վի­վը ա­ղի ար­տա­սուք թա­փող իր անն­ման Ծա­ղի­կի կողմն ան­գամ չնա­յեց, բառ չխո­սեց։
Այդ գի­շեր, ա­ռա­ջին ան­գամ, Ա­մո­թի ու Խղ­ճի ող­բա­ձայ­նե­րը նրանց ա­կանջ­նե­րից ևս չ­հե­ռա­ցան։ Մեկ շա­բաթ անց Ծա­ղի­կը գյու­ղի բժիշ­կին իր տուն հրա­վի­րեց. ա­մու­սի­նը լուրջ հի­վան­դա­ցել էր, գույ­նը գցել ու ոչ մի բառ չէր խո­սում։ Բ­ժիշկն ու­շա­դիր զննեց հի­վան­դին և Ծա­ղի­կին պատ­վի­րեց խո­տա­բույ­սե­րով թուրմ պատ­րաս­տել։ Երբ Ծա­ղի­կը շտա­պեց խո­տա­բույ­սե­րի հե­տևից, բժիշ­կը մո­տե­ցավ հով­վին, տա­րօ­րի­նակ մի հա­յացք նե­տեց վրան, հե­տո էլ ու­սե­րը թոթ­վեց, խոր հո­գոց քա­շեց ու ձեռքն օ­դի մեջ թա­փա­հա­րե­լով՝ հե­ռա­ցավ։ Հա­ջորդ օ­րը գյու­ղում լուր տա­րած­վեց, որ գառ­նա­րա­ծը տնից դուրս է ե­կել և չի վե­րա­դար­ձել։ Բո­լո­րը կար­ծե­ցին, որ խեղ­ճը գայ­լե­րի փայ է դար­ձել։
Չար լե­զու­ներն ա­սում են, որ մինչև օրս քու­նը կորց­րած, թոշ­նած Ծա­ղիկն իր որ­բուկ­նե­րի հետ գառ­նա­րա­ծի վե­րա­դար­ձին է սպա­սում։ Նաև ա­սում են, որ մինչև օրս տի­րա­կա­լը՝ Ոս­կին՝ մեղ­սու­նակ մարդ­կա­յին կյան­քի ալ­ֆան և­ օ­մե­գան, ըն­կած փնտրում է մի թա­փա­ռա­կան հով­վի ուր­վա­կա­նի, որը հոր­դո­րում է մարդ­կանց չտրվել Ոս­կու գայ­թակ­ղութ­յա­նը, փնտրում է մի տղա­մար­դու ու կնոջ, որ հա­վերժ լռեց­նի նրանց, որ վե­րագտ­նի ի՛ր, ի՛ր Մա­նիի, ի՛ր հա­րե­մի, ի՛ր հպա­տակ­նե­րի և մու­նե­տիկ­նե­րի խա­ղաղ քու­նը…

Արմինե Մելքոնյանի պատմվածքը ԵԹԿՊԻ-ի ՈՒԳՍԸ-ի հրատարակած «Քալեր, որ կտանեն․․․» ժողովածուից։