You are currently viewing Հովհաննես Չեքիջյանի մասին պատմող ֆիլմը մեծ էկրանին է

Հովհաննես Չեքիջյանի մասին պատմող ֆիլմը մեծ էկրանին է

Պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված ֆիլմ է նկարահանել։ Նախօրեին կինոյի տանը կայացավ սպասված պրեմիերան։ «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի ռեժիսորը Հրաչ Սիմոնյանն է։

Ֆիլմում նկարահանվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը, օպերային երգչուհի Արաքս Չեքիջյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի Սոնա Մովսիսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի Գայանե Միրզոյանը։

Պրոդյուսեր և նախագծի հեղինակ Լիլիթ Մովսիսյանի խոսքով` Հովհաննես Չեքիջյանը ֆենոմեն է մեր իրականության մեջ։

— Մեր կողքին ապրող քիչ կենդանի լեգենդներ կան, և կարծում եմ` երիտասարդության՝ նրանց չանդրադառնալը և նրանց հետ չշփվելը, իրենցից չսովորելը մեծ բացթողում է,-ընդգծել է Լիլիթ Մովսիսյանը։