You are currently viewing Մարդ-բովանդակությունը. Դավիթ Մուրադյան

Մարդ-բովանդակությունը. Դավիթ Մուրադյան

Նա եկավ վերափոխելու և գեղագիտական նոր որակ հաղորդելու հայկական կինոմտքին, գրականությանը, ընդհանրապես արվեստին…

Եկավ խոսքով՝ ապրեցնող, հուսադրող, կենսահաստատ…

Այսօր կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի ծննդյան օրն է:

Ով լսել է Դավիթ Մուրադյանի թեկուզ մեկ դասախոսություն՝ վստահորեն կփաստի, որ վարպետն իր խոսքով կլանում է յուրաքանչյուրին՝ փոխանցելով կարևորագույնը: Նա չի սիրում խոսել երկրորդական թեմաներից: Մի ամբողջ կյանք գիտելիք ու փորձ բովանդակած պրոֆեսորն այսօր էլ մտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ուսանողների համար բացում արվեստի դռները, մանրացնում-մանրամասնում տարբեր կինոնկարների կադրերը, խոսում բառի գեղագիտությունից, արվեստում ճիշտ դիրքավորվելուց:

Վարպետի մեջ ներդաշնակ ապրում են գիտնականը, գրողը… Եվ նա ապրում է խոսքն ու գործը բռունցքած…

Դավիթ Մուրադյանին մաղթենք ամրություն՝ կնքելով մի «պարտավորագիր», որ նա միշտ մեր կողքին ու մեզ հետ լինի:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ