You are currently viewing ԵԹԿՊԻ-ում փիթչինգներն արդեն իրականություն են

ԵԹԿՊԻ-ում փիթչինգներն արդեն իրականություն են

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացի շրջանակներում կարևոր բաղադրիչ է դառնում ուսանողական նախագծերի ներկայացումը՝ փիթչինգը։ Այս տարի առաջին անգամ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն անկախ փորձագիտական խմբերին ներկայացրել են իրենց հեղինակային նախագծերը` ֆինանսավորում և մասնագիտական աջակցություն ստանալու ակնկալիքով։

Այսօր ռեկտոր Սառա Նալբանդյանը պարգևատրել է բակալավրիատի ավարտական աշխատանքների երկօրյա փիթչինգի արդյունքում փորձագետների կողմից ընտրված և բարձր միավորներ հավաքած կինոնախագծերի հեղինակներին։

Նշենք, որ մինչև փիթչինգների անցկացումը պրոդյուսերներ Արևիկ Ավանեսյանն ու Սոնա Մարգարյանը աշխատարաններ են վարել ավարտական կուրսերում սովորող ուսանողների և նրանց աշխատանքների ղեկավարների համար՝ մանրամասնելով նախագծերի ներկայացման արվեստը և կիսվելով իրենց մասնագիտական փորձով։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ հանձնելով բուհի շնորհակալագրերը։

Աշխեն Գրիգորյանի «Նոր տարվա երազը», Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» ֆիլմ-նախագծերը ԵԹԿՊԻ-ի կողմից դրամական մրցանակների են արժանացել, իսկ Մարինա Սոլոյանի «Հայրիկ, դու ինձ սիրում ես, այդպես չէ՞» ֆիլմ-նախագիծը ORDER FILM փրոդաքշնի կողմից հետարտադրական փուլի մեծ աջակցություն է ստացել։

Առանձին մրցանակներ էին պատրաստել նաև փորձագետները։ Այսպիսով, Bars Media վավերագրական ֆիլմերի ստուդիան մրցանակ շնորհեց Հայկ Դանիելյանին, KinoKét Productions-ը և Արգո Բարոյանը՝ Էդուարդ Օհանյանին և Սոնա Սարիբեկյանին, Hoshkee Film-ը և Արմինե Անդան, Picartix production-ը և Աննա Զաքարյանը, Բաց Հարթակը և Գագիկ Ղազարէն ՝ Սոնա Խաչատրյանին, ռեժիսոր Արման Չիլինգարյանի կողմից մրցանակի արժանացավ Հակոբ Պապիկյանիը, Log Production-ի և Վազգեն Մարտիրոսյանի կողմից Հասմիկ Թայիրյանը, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի կողմից Ռուբի Մարդիրոսյանը, սցենարիստ Նաիրի Հախվերդիի կողմից Հայկ Դանիելյանը, ռեժիսոր Սեդա Գրիգորյանի կողմից Արև Քարամյանը, ԱՓ հ/կ-ի և Նինա Խաչատրյանի կողմից Ռուբի Մարդիրոսյանը, ռեժիսոր Ստելլա Տեր-Հակոբյանի կողմից Հակոբ Պապիկյանը, ռեժիսոր Ռուբեն Ղազարյանի կողմից Նունե Ապրեսյանը, պրոդյուսեր Վարդան Հակոբյանի կողմից Էդուարդ Օհանյանը։ Սցենարիստ, գրող Արտավազդ Եղիազարյանի մրցանակին արժանացավ Սոնա Սարիբեկյանը, Բաց Հարթակի և Գագիկ Ղազարէի մրցանակը ստացավ Հրաչ Սիմոնյանը։ Հատուկ հիշատակման արժանացան Աշխեն Գրիգորյանի ֆիլմ-նախագիծը մոնտաժի ռեժիսոր Նինա Խաչատրյանի կողմից, ինչպես նաև Մարինա Սոլոյանի ֆիլմ-նախագիծը՝ Բաց Հարթակի և Գագիկ Ղազարէի կողմից։

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ