You are currently viewing «ԵՎ ՇՈՈՒ ԴՊՐՈՑ». ԵՐԲ ՄԵԿՏԵՂՎՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ԺԱՄԱՆՑԸ

«ԵՎ ՇՈՈՒ ԴՊՐՈՑ». ԵՐԲ ՄԵԿՏԵՂՎՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ԺԱՄԱՆՑԸ

Օրերս Համազգային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսի  անսպառ ծիծաղը վկայում էր մի բան՝ բեմում էին «ԵՎ ՇՈՈՒ ԴՊՐՈՑ»-ի  սաները։ Նրանք այս անգամ ներկայացան լրիվ նոր ու հետաքրքիր ձևաչափով, խոսքը «КВН»-ի (Ուրախների և  հնարամիտների ակումբ)-ի մասին է։ Մրցույթը  բացվեց մեծ պարային համարով, ու դահլիճն արդեն պատրաստ էր մեկուկես ժամ անվերջ ծիծաղել։ Դպրոցի սաները ներկայացան իրենց թիմերով, իսկ թիմերից յուրաքանչյուրն էլ ուներ իրեն բնորոշ ոճը, հումորը  և ծիծաղի մեծ չափաբաժինը: Միջոցառումը վարում էր մեր կողմից շատ սիրված stand up արտիստ, սցենարիստ, հաղորդավար և դպրոցի կրեատիվ տնօրեն Արտուշ(Ծյուշ) Գևորգյանը։ Պայքարը շատ թեժ էր, թիմերը չորսն էին՝ «Ավետ Բարսեղյան», «Դուդուկ», «Adidas» և «18+»։

Առաջին շարքում իրենց տեղն ունեին ժյուրի անդամները, հաղթող թիմին որոշելու էին հենց իրենք։ Հայտնի ու սիրված stand up արտիստ, շոումեն և սցենարիստ Աղաս Մանուկյանը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, դերասան և դպրոցի  գեղարվեստական ղեկավար Մանվել Խաչատրյանը, դերասանուհի և դպրոցի տնօրեն Մարիամ Դավթյանը, սցենարիստ Սարգիս Կալպակյանը, հումորիստ և սցենարիստ Դավիթ Թորոսյանը։ 

Աղաս Մանուկյանը նշեց․ «Բոլոր թիմերն էլ լավն էին, որոշում կայացնելը շատ դժվար էր, բայց լավագույնը «Դուդուկ» թիմն էր»։

Օրը նաև յուրակատուկ էր դպրոցի առաջին սաների համար։ Նրանք ստացան իրենց հավաստագրերը, որոնք փաստում էին մի բան՝ նրանք մեկ տարվա ընթացքում փորձեցին իրենց տարբեր ժանրերում, 2 ամիսը մեկ բարձրացան Հայաստանի լավագույն բեմերը, գնացին նկարահանման հրապարակներ և ստացան դերասանական պրակտիկա։