«ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը ներկայացրեց Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսը, որի գլխավոր հերոսը՝ Կատալեան, հիշողության ու վերապրման միջոցով գնում է իր գյուղ, անցնում պատերազմական թեժ օրերի միջով և սպասում տուն տանող երջանկությանը։
Նշենք, որ այս պիեսը հեղինակը գրել է սկսած 2020 թվականից, ավարտին է հասցրել նախորդ տարեվերջին։