Վերջերս HAYASTAN Պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Անի Խաչատրյանը, այցելել է Հայաստան՝ նկարահանելու իրենց մեծ մենահամերգի համար նախատեսված պրոմո տեսահոլովակը Հայաստանի տարբեր պատմական և մշակութային վայրերում։ Նրանք նկարահանումներ իրականացրեցին Սարդարապատում, Խոր Վիրապում, և այլ հայտնի տեսարժան վայրերում՝ ներկայացնելով մեր հայրենիքի հարստությունը և գեղեցկությունը։
Իրենց պարերի միջոցով համույթը նոր գույներ և հմայք է հաղորդել Հայաստանի տեսարժան վայրերին՝ ընդգծելով մեր երկրի գեղեցկությունն ու բազմազանությունը։
Իհարկե այս ամենի նկարահանումը վստահվել է հեռուստառեժիսոր, բեմադրող օպերատոր Ռոբերտ Ֆրանգյանին և իր թիմին:
Հարկ է նշել, որ HAYASTAN համույթի մեծ մենահամերգը տեղի կունենա 2025 թվականին Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու ոչ միայն հայկական, այլև աշխարհի տարբեր ժողովուրդների պարերը։