You are currently viewing Ոչ մի տոն առանց հրաշամանուկների

Ոչ մի տոն առանց հրաշամանուկների

Բարեգործությունը մարդկային հոգու վեհագույն արտահայտություններից է։ Այն ուժ է, որը կապում է մարդկանց՝ ապահովելով աջակցություն, հույս և սեր։ Բարեգործական գործերը չեն սահմանափակվում նյութական օգնությամբ․ դրանք կարող են արտահայտվել նաև ժպիտով, սրտացավությամբ և կիսված ժամանակով։

Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան բարեգործական հասարակական կազմակերպությունը, նախագահությամբ Արփի Խաչատրյանի, կարևոր դեր է կատարում՝ տոն պարգևելով Արցախից բռնի տեղահանված հրաշամանուկներին։ Արփի Խաչատրյանի նվիրվածությունն ու մարդասիրական մոտեցումները հ/կ-ի գործունեությունը դարձնում են ոչ միայն արդյունավետ, այլև ներշնչող։ Նրա առաջնորդությամբ կազմակերպությունը ստեղծում է միջավայր, որտեղ սերը, աջակցությունը և հոգատարությունը դառնում են ամենօրյա գործելակերպ։

Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան բարեգործական հ/կ-ն իր անվանը հավատարիմ, հրաշքներ է գործում՝ դառնալով հույսի, տրամադրության աղբյուր։ Արփի Խաչատրյանն իր համար բանաձևել է․ «Ոչ մի տոն առանց հրաշամանուկների»։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արցախի հրաշամանուկները հ/կ-ի տարբեր գործընկերների կողմից ստացել են բազմաթիվ նվերներ։

Добавить комментарий