You are currently viewing ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆ

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Վասն հավատոյ, վասն հայրենեաց

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:Դարեր անց էլ առաքելահաստատ քրիստոնեությունը մեր ինքնությունն ու մաշկի գույն են, որոնք հնարավոր չեն փոխել: Դա ապացուցեցին պատմությունն ու ժամանակը: Դա ապացուցում են շատերը նաև այսօր` իրենց խոսքով ու գործով: