You are currently viewing ՍԼԱՎԻ ԱՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԽԱՂԱՂ ՕՐԵՐ»-Ը

ՍԼԱՎԻ ԱՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԽԱՂԱՂ ՕՐԵՐ»-Ը

Վաղուց է լույս տեսել իմ հեռավոր ընկեր Սլավիի այս գեղեցիկ, խորը ժողովածուն, որի ասելիքը, անհրաժեշտություն զգացի այսպիսի գրախոսական ակնարկով վերադարձնել հեղինակին՝ ով ինձ արտոնություն էր տվել ընթերցել գիրքը, մինչ հրատարակվելը:
Վերջերս նշվեց հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության ևս մեկ տարելից, որի զավակն է Սլավի-Ավիկ Հարությունյանը։
Ցանկանում եմ անդրադառնալ հայրենիքի, ազգի և անհատի թեմային, և, թե ինչպես է այն ազդել նրա արտասովոր կյանքի վրա:
Պոեզիան սինթեզ է… հապավում, կոդավորված բառ, ծածկագիր… որը նման է սարդոստայնի, փոխաբերական իմաստով՝ խորհրդավոր ասեղնագործ աշխատանք, անկասկած դժվար թարգմանվող։


Պոեզիան՝ նիզակի պես խոցելով, պատռում է թիրախի հյուսվածքը՝ բացահայտելով մի անբացատրելի ճշմարտություն։ Եվ բացահայտում է մի քանի անգամ, քանզի ում համար, որ այն ստեղծվել է… ով հաստատ ընտրել է շփման այդ ձևը, առավել ըմբռնելի է, իսկ ուրիշների համար՝ գեղեցիկ ու քողարկված։ Կողոպտիչների պես, ընթերցողներն ու ունկնդիրները տարբեր մուտքերից ներթափանցում են ներս, մերձենում բուն իմաստին:


Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունը այս գաղափարի լիարժեք արտահայտողն է:
«Խաղաղ օրեր» ժողովածուի գլխավոր թեման պատերազմի արհավիրքն է՝ ապրված անհատի կողմից:
«Սիրեցե՛ք իմ երկիրը», կրկնվող հորդոր է վերջին տողերում: Նախ նա ասում է՝ «Իսկ գետերը արյունն են հուշիս»:
Հետո՝ «Հայրինիք, իմ փոքրիկ երեխա… ես քեզ կտանեմ հեռու այս արհավիրքներից»:


Կարոտը զուսպ ու հակիրճ արտահայտելու՝ ինքնատիպ ձև է. «Գյուղում… հատվող ծառերից»,սպասում, մենություն — «մենք միայնակ ապրում ենք/խարխափելով»:
Թվում է հավատը կորցրած, սակայն անգամ ճակատագրից խույս տալով՝ սիրո հանդեպ, գրեթե միշտ մոռացվող և անցողիկ. «համարյա անծանոթ/ կանանց գրկում հասկանում ես/ որ այս կյանքը հաղթանակների համար է»:
Անթաքույց սիրված լինելու իր բացահայտ հրամայականն է առաջ մղում՝ «այսօր չգնայի՛ր»:
Եվ յուրօրինակ… առօրյան. «Լվացվում/ երեսի սրբիչը կախում եմ»:


Եվ աքսորի դատարկ առօրյան բնորոշում է իրեն ՝ «/Ես միայնակ թռչունն եմ/երկնքի խոռոչների և ձորերի վիհերի մեջ/կախված/»:
Բացարձակ ինքնապաշտպանության այս բացակայությունից հասկանալի է դառնում մյուսի, դիմացինի հանդեպ համընդհանուր կարոտը, երբ ասում է՝ «Նայի՛ր աչքերիս մեջ… յուրաքանչյուր մարդու աչքերում/ կա հոգի, որը կարիք է զգում գտնվելու»:
Ով չի զգացել գոյության այդ ցավը… ուրեմն՝ դեռ չի հաղորդակցվել: Գրքի խորհրդանիշները անընդհատ շարունակվող, փոփոխվող են… դռները փակվում են , երբ մոտենում ես… անսովոր՝ գնացքները… «Ինձ գտնելու համար/առանց ճամպրուկների/ ուղևորվում եմ պատահական գնացքով/այնտեղ ինձ ոչ ոք չի դիմավորելու»:


Այնուամենայնիվ, քանի որ արվեստը հոգու հիմնական դեղամիջոցն է, և, որ պոեզիան դեռ թևեր է տալիս… Սլավին վերածնվում է սեփական մոխիրներից, երբ Աստծուց խնդրում է… «Հուշեր նա ինձ մի պատահական ելք… սուտ ու ճշմարիտ… խաբել են միշտ էլ»: Ուրախանում է նա վաղ գարնան հետ, երբ աշունը մարտնչում էր հանուն իր բանաստեղծությունների… հաստատելով՝ «Չէ՞ որ կյանքը սիրում էր ինձ»: Եվ գուցե փոքր-ինչ զղջալով՝ ավելացնում. «Կրկնակի՝ ուրիշներին թանկ եմ վճարում»:
Այո՛, Սլավի Ավիկ Հարությունյանը մեզ կրկնակիից ավելին է վճարում և եզրափակեմ խոսքս իր գեղեցիկ վարակիչ աղաղակով՝ «Մեկը վառեր աստղերը»:


«Հիմա հանգիստ եմ ապրում…/անգամ գիշերներին/ հրեշտակներ են հայտնվում»… Ահա թե ինչու եմ փառաբանում «Խաղաղ օրեր» բանաստեղծությունների ժողովածուն:

Սելինա Էլվիրա Ռեգինա
Արգենտինավ

Հ.Գ.
Սլավիին բնորոշում եմ որպես «ուխտագնաց»՝ Մոսկվա-Բարսելոնա… նա սիրում է կյանքը իր կորուստներով, ուրախություններով, ուսմունքով հանդերձ… և սիրում է արվեստը… և ուղևորվում դեպի ընդհանուր նպատակակետ՝ որի անունն է երջանկություն: