You are currently viewing ԳԻՏԱԺՈՂՈՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

  • Post author:
  • Post category:Արվեստ

Սույն թվականի ապրիլի 8-ին Վովա Արզումանյանը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում մասնակցել է համանուն բուհի ՈՒԳԸ նախաձեռնած հանրապետական գիտաժողովին « «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» և «Գոմեշը» մոնոներկայացումների կառուցվածքաբովանդակային առաձնահատկությունները» զեկույցով (Գիտական ղեկավար` արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, սիրելի Նարինե Սարգսյան):

Ինչպես նշել է Վ. Արզումանյանը, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումների մանրամասն վերլուծության ընթացքում անդրադարձել  է թե՛ Նարինե Գրիգորյան ռեժիսորին՝ արձակի բեմական մեկնաբանության յուրօրինակ գեղարվեստական մտածողությամբ, թե՛ դերասանուհի Նարինե Գրիգորյանին՝ կերպավորման առանձնահատուկ հմայքով և ընդգծված արտահայտչականությամբ։