You are currently viewing ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ

ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ

Հուլիսի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելը, և հենց այդ օրը Ամարասի վանական համալիրի Ուխտի օրն է։

Տոնի առթիվ Ամարասի վանական համալիրում ք. Ճարտարի հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագին մասնակից էին Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերից ուխտավորաբար վանք այցելած մի խումբ հավատավորներ։ Ուխտավորաբար իրենց համայնքների բնակիչների հետ եկել էին նաև Մարտակերտի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, Գորիսի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա հակոբյանը։ Ժամը օրհնեց Ամարասի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը։

Վանքում միախմբված հավատավոր մեր հայրենակիցները մասնակցելով Ուխտին՝ առ Աստված աղոթքով հայցեցին Տիրոջ ողորմությունը մեր ազգի դարձի ու ապաշխարության, մեր հավատի ու երկրի զորացման համար։