You are currently viewing Շուշան Պետրոսյանը համերգային ծրագրով Ճարտարում էր

Շուշան Պետրոսյանը համերգային ծրագրով Ճարտարում էր

Հուլիսի 12-ին Ճարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի և «Սասնա ծռեր» համույթի համերգը: Համերգի հովանավորը գործարար Սամվել Վարդանյանն է:

Շուշան Պետրոսյանն իր երգացանկից կատարեց արդեն սիրված երգեր: Հիշեց՝ առաջին անգամ նույն բեմում երգել է 1994 թվականին և վստահ է՝ հանդիպումները շարունակական կլինեն:

Հանդիսատեսը նրան դիմավորեց և ճանապարհեց հոտնկայս ծափահարություններով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ