You are currently viewing «Զարթոնք» ակադեմիան հանդես եկավ գալա համերգով

«Զարթոնք» ակադեմիան հանդես եկավ գալա համերգով

Երեկ Արցախի քաղաքամայր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի գալա համերգը։ Նշենք, որ ակադեմիան կարևոր առաքելությամբ Արցախում է երկու շաբաթ` հուլիսի 18-31-ը։

Գալա համերգը նվիրված էր Սոնա Համալյանի վառ հիշատակին։ Համերգի ժամանակ «Զարթոնք» ակադեմիայի սաներն ու վարպետները ներկայացրել են հայ և արտասահմանյան աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններ։

Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։