You are currently viewing «2019-ին չէինք էլ մտածում, որ այսօր կդառնանք Հայաստանի առաջատար  կազմակերպություններից մեկը». հիմնադիր

«2019-ին չէինք էլ մտածում, որ այսօր կդառնանք Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը». հիմնադիր

«Dark company»-ի հիմնադիր Արմեն Ծատուրյանը ծնունդով Էջմիածնից է, այսօր արդեն հայոց բանակի զինվոր։ Նա 2019 թվականին` 16 տարեկանում, որոշել է հիմնադրել սեփական կազմակերպությունը` DARK Company‐ն, որն իր անվան շուրջ կհավաքեր երկրի բոլոր նպատակասլաց երիտասարդներին: Այդպես էլ եղավ։

Արմեն Ծատուրյանը

Արմենի խոսքով` հիմնադրման սկզբնական շրջանում մրցակցությունը շատ մեծ էր ու շուկայում զբաղեցնում էին ցածր դիրք, հետո ներգրավվեցին տարբեր աշխատաքների, սկսեցին թիմով ինքնակատարելագործվել, զարգանալ և նպատակադրվել` ապացուցել ու ցույց տալ բոլորին, թե ինչերի կարող է հասնել երիտասարդ ուժը: Եվ այսօր Dark-ը առաջատարների շարքերում է։

«Մենք մեր առաքելության հիմքում ընդունեցինք «որակ, ինքնակրթվել, ստեղծագործել, երբեք չհանձնվել» կարգախոսը, և ահա այս կարգախոսի շուրջ 6 ամիսը մեկ անգամ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին անդամակցել մեր կազմակերպության հետ»,-ասում է Արմեն Ծատուրյանը։

Dark company-ի կամավորները բացի կամավորական աշխատանքից ստանում են ոչ ֆորմալ կրթություն` մասնակցելով դասախոսությունների, սեմինարների, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ պատմում են իրենց աշխատանքի, մասնագիտական ոլորտի դժվարությունների հաղթահարման և մոտիվացիայի մասին։Կազմակերպության հիմնադիր Արմեն Ծատուրյանի խոսքով` սա ոչ միայն երիտասարդի ընդհանուր զարգացվածությանն է խթանում, այլ նաև օգնում է երիտասարդներին կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: «Այստեղ նաև կամավորները կարողանում են իրենց պրոեկտները իրականացնել: Ահա թե ինչու DARK: Մենք ստեղծում ենք կադրեր, որոնց հետ սկսում ենք աշխատել, ստեղծագործել, որոնք հետագայում դառնում են մեր գործընկերները»,-հավելել է Արմենը, ի հայտ դարձնելով այն փաստը, որ կազմակերպության նպատակը ոչ միայն տարատեսակ միջոցառումներ կազմակերպելն է, այլև երիտասարդական ուժով աշխարհում նոր գաղափարներ կյանքի կոչելը, որը պետք է ավելի լավը դարձնի հասարակությանը։

Կազմակերպության առաջին աշխատաքներից է եղել ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը։ Արդեն 2021 թվականին Dark company-ին իր ներդրումն է ունենում այնպիսի միջոցառումների կազմակերպչական աշխատաքներում, որոնց մասնակիցների թիվը հասնում է մոտ 6000-ի (այդ միջոցառումների ցանկում է` Բաստայի համերգը Հայաստանում, Լադանիվայի, «Արցախի ձայներ»-ի հաներգը Երևանում, «Summer music fest Դիլիջանը», Միքս ֆայթ, «Միսս Հայաստան 2021» և այլն)։ Նշենք, որ 2021-ից Dark company-ին ունի իր սեփական հաղորդումը, որը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ։

Արմենի խոսքով` կամավորությունն այսօր մեր կյանքում շատ մեծ կարևորություն ունի։ «Այս աշխատաքները մթնոլորտ է ստեղծում իքնադրսևորվելու, ինքնազարգանալու, նոր գիտելիքներ ստանալու և նոր մարդկանց հետ ծանոթանալու համար։ Այստեղ կատարվող աշխատաքներն օգնում են նաև համայնքի զարգացման հարցում: Սակայն մեր հասարակության մեջ կամավորությունը և կամավորության մասին պատկերացումները փոքր-ինչ աղաղաղված են, ուստի մեզ համար շատ կարևոր է, որ մեր կամավորներն այստեղ աշխատելով հանդերձ ստանան գիտելիքներ, զարգացնեն մի շարք հմտություններ։ Մեր նպատակն է գտնել և զարգացնել այն մասնագետներին, որոնք իրենց աշխատանքով պետք է զարգացնեն Հայաստանը»,-նշել է Արմեն Ծատուրյանը։

«Տարեկան ստանում ենք մոտ 600 հայտադիմում և աշխատում մոտ 150 կամավորների հետ։ Ասեմ, որ մենք նպատակ ենք դրել Հայաստանում կոտրել կամավորության և կամավորի մասին ձևավորված սխալ կարծրատիպերը»,-մեզ հետ զրույցում նշել է Dark company-ի տնօրեն Վիկտորյա Մշեցյանը։ Վերջինս նույնպես համոզված է, որ կամավորական աշխատանքը հիմնված է պատասխանատվության, թիմային ախատանքի և սովորելու ձգտման վրա։