Մեր մասին

«Վարդանանք» հոգևոր, կրթագիտական, մշակութային, հասարակական ամսաթերթը հիմնադրվել է 2019 թվականին Արցախում։ 
Թերթը համագործակցում է տարանուն կայքերի, թերթերի, կազմակերպությունների հետ։ 
Տարին երեք անգամ լույս է տեսնում թերթի գրական հավելվածը` ներկայացնելով հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ 

vardananq.am կայքը «Վարդանանք» թերթի էլեկտրոնային հավելվածն է:

Գլխավոր խմբագիր՝ Վովա Արզումանյան


Հիմնադիր և հրատարակիչ` «Ճարտար» կրթամշակութային միություն

Աշխատանքային գործունեություն

  • 2019-2023 թթ. Արցախի հոգևոր, մշակութային և կրթագիտական «Վարդանանք» թերթի և «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր:
  • 2018-2020 թթ. ղեկավարել է ՀԱԵ Արցախի թեմի  «Վարդանի սերունդ» երիտասարդաց միությունը:
  • 2019-2020 թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի «Իմ ռադիո» երիտասարդական ալիքի Արցախի թղթակիցը:
  • 2020-2023 թթ.«Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթական և մշակութային բաժնի լրագրող:
  • 2021 թվականից «Եթեր» շաբաթաթերթի երիտասարդական էջի պատասխանատուն է:
  • 2021 թվականից ԵԹԿՊԻ-ի կառավարման խորհրդի անդամ է, 2024 թ.-ից՝ Խորհրդի քարտուղար:  
  • 2022 թվականից ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահն է։
  • 2023 թվականից ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի պատասխանատուն է։
  • Մասնակցել է մի շարք հանրապետական  և միջազգային գիտաժողովների։ Ունի տպագրված հոդվածներ հանրապետական և միջազգային գիտական պարբերականներում: Գիտական հոդվածներն արժանացել են միաջազգային մրցանակների:
  • Արցախի և Հայաստանի գրողների միությունների, ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության անդամ է:
  • Հայկական PR ասոցացիայի անդամ է:
  • 2023 թվականին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթող է ճանաչվել:
  • 2024 թ.-ի մարտից Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ:

Կրթություն

  • 2023 թվականին ավարտել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնը՝ ստանալով մանկավարժի որակավորում  «Արևմտահայերենի» մասնագիտությամբ:
  • 2023-2024 թթ. սովորել է Հայկական PR ասոցացիայի «PR դպրոցում»։
  • 2021 թվականից սովորում է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի «Սցենարադրամատուրգիական արվեստ» բաժնում:
  • Ավարտել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիայի սցենարական բաժինը:

Լրացուցիչ և շարունակական կրթություն

  •  2023 թ. ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի պրոֆեսոր, ռեժիսոր և սցենարիստ Թեդ Բրաունի «Վավերագրական սթորիթելինգի» աշխատարան:
  • 2023 թ. Էդ Հուկսի աշախատարանը՝ «Կերպարների խաղը անիմացիայում», «Դերասանական վարպետություն անիմատորների համար» թեմաներով:
  • 2023 թ. ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Նոր հոգեբանական թատրոն» վարպետաց դաս:
  • 2024 թ. MARVEL-ի սցենարիստ Քրիստոֆեր Մարկուսի սցենարիստների աշխատարան:
  • 2024 թ. Քևին Սփեյսիի վարպետաց դաս:
  • 2024 թ. հուլիսի 15-18-ը՝ «Հնարավորությունների դպրոցի» մասնակից:

Հրատարակած գրքեր

  • «Ճերմակ կարոտ», 2019
  • «Խաղաղությունն ու ես», 2020
  • «Բանակի տղան», 2020
  • «Հետդարձից առաջ», 2021
  • «Խզբզված թռիչք» /անգլերեն/, 2022
  • «Ճաքած պատերի լուսանցքից», 2022
  • «Բառը շարժման մեջ. գրախոսականներ», 2022
  • «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» մենագրություն, 2023

 Ֆիլմերը

  • «Տուն էր մտել» կարճամետրաժ վավերագրական, 2023, Արցախի հանրային հեռուստատեսություն, սցենարիստ
  • «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմ, Հայաստան, 2023, PR մասնագետ
  • «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմ, Հայաստան, 2023, PR մասնագետ
  • «Հայրիկ, դու ինձ սիրում ես, այդպես չէ՞» կարճամետրաժ խաղարկային, Հայաստան, 2024, խմբագիր
  • «Լռություն» կարճամետրաժ խաղարկային, հետաարտադրական փուլ, ռեժիսորի ասիստենտ, խմբագիր
  • «Արևի երկիր» վավերագրական ֆիլմ, Հայաստան, 2024,  խմբագիր