You are currently viewing Երևանյան հիվանդությունից մինչև սպասող քաղաք. լույս է տեսել Աշոտ Ստեփանյանի գիրքը

Երևանյան հիվանդությունից մինչև սպասող քաղաք. լույս է տեսել Աշոտ Ստեփանյանի գիրքը

-Մայրս Աստվածն է,- բարձր գոռացի ես ու դռները բացեցի։

Մեջբերված խոսքերը արձակագիր Աշոտ Ստեփանյանի «Խաչը» պատմվածքից են։ Այս և մի շարք այլ պատմվածքներով է ամբողջացել «Քաղաքը քեզ կսպասի» արձակ ժողովածուն, որը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Ժողովածուի խմբագիրը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է։

Հեղինակը մանրամասնում է, որ պատմվածքներն ունեն ժամանակատարածային տարբեր շերտեր, ինչն էլ մի շարք երևույթներ նոր ընկալմամբ արտահայտելու հնարավորություն է ընձեռել։ Ժամանակը կարևոր դեր է ունեցել Աշոտի պատմվածքների հղկման, նոր հայացքով դրանք զննելու և որոշակի փոփոխություններ կատարելու տեսանկյունից։

Հեղինակը չի թաքցնում, որ որոշ պատմվածքների մեջ ինքն անձամբ կա որպես գրական հերոս։ Այս կետը նաև նկատել է առաջաբանի հեղինակ Գուրգեն Խանջյանը։

-Հեղինակն աշխատում է, ջանադրաբար է աշխատում տեքստի վրա, իր վրա, իր ապրածի, փորձի վրա, քայլ առ քայլ, պատմվածք առ պատմվածք, և աշխատանքի արդյունքն ակնառու է,- առաջաբանում գրել է Գուրգեն Խանջյանը։

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ