You are currently viewing Թելերից մինչև շողշողացող պիքսելներ. նորաձևության էվոլյուցիան

Թելերից մինչև շողշողացող պիքսելներ. նորաձևության էվոլյուցիան

  • Post author:
  • Post category:Արվեստ

Նորաձևությունը դարեր շարունակ եղել է ստեղծագործության կտավ՝ առաջնորդվելով մարդկային սրամտությամբ: Սկսած Կոկո Շանելի փոքրիկ սև զգեստի հեղափոխական պարզությունից մինչև պանկ ռոքի համարձակ պրինտները՝ յուրաքանչյուր դարաշրջան ոճի միջոցով պատմել է իր պատմությունը: Այնուամենայնիվ, գործիքները սահմանափակ էին` գործվածքներ, ներկանյութեր, ֆիզիկական սահմանափակումներ: Իսկ հիմա պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր զգեստը շողշողում է տրամադրությունից, արձագանքում է ձայնին և փոխակերպվում յուրաքանչյուր քայլին:

Հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում Adobe MAX 2023-ի ամենամյա ստեղծագործական շնորհանդեսի շրձանակներում Adobe-ը ներկայացրեց Project Primrose-ը՝ անիմացիոն, ձևափոխվող և ինտերակտիվ զգեստ, որը կարող է գրեթե ամեն վայրկյան փոխել իր դիզայնն ու ոճը: Քրիստին Դիերքը ով ցուցադրում է զգեստը գլխավորեց բացումը, որտեղ նա ցնցեց հանդիսատեսին: Կոճակի սեղմումով նրա ինտերակտիվ զգեստը, որում տեղադրված են փոքր լուսադիոդներ սկսեց ամեն վարկյան փոխել իր նախշերը: Ավելի ուշ, նա հեռուստադիտողներին ներկայացնում է, որ նախշերը կարող են ոչ միայն ստատիկ լինել այլ անիմացիոն, և որ զգեստը նկատում է նույնիսկ կրողի շարժումը՝ որի հետևանքով դիզայնը փոփոխվում է այն ուղղությամբ, որով շարժվում է կրողը:

Project Primrose-ի նախադրյալն է պատրաստել հարմարավետ և ճկուն զգեստ` որտեղ հագուստի մոդելավորողները կարող են իրենց ձևավորումներն ու ստեղծագործությունները ներդնել ինտերակտիվ զգեստի վրա, կարծես դա իրենց կտավն է: Նախագիծը կարելի է օգտագործել նաև այլ ստեղծագործական ոլորտներում, օրինակ կահույքի արդյունաբերությունում:

Project Primrose-ի հիմնական հատկանիշներն են.

● հարմարավետ և ճկուն. Զգեստը նախագծված է թեթև բայց ոճային տեսքով: Այն կարող է համապատասխանել մարմնի տարբեր տեսակներին

● Անսահման ոճի հնարավորություններ. Զգեստը կարող է ցուցադրել ցանկացած դիզայն կամ նախշ, որը կարելի է ստեղծել համակարգչով: Սա նշանակում է, որ կրողը կարող է ամեն անգամ նոր տեսքով հանդես գալ հանրությանը:

● Ստեղծագործ հարթակ. Project Primrose-ն ավելին է, քան պարզապես զգեստ, այն ստեղծագործելու հարթակ է: Դիզայներներն ու նկարիչները կարող են օգտագործել այն նորարարական նորաձևություն ստեղծելու համար:

Ի վերջո, Project Primrose-ը չի փոխարինում Chanel-ի դասական զգեստի հավերժական նրբագեղությանը: Սա նոր էջ է նորաձևության պատմության մեջ, մի գլուխ, որտեղ տեխնոլոգիաները մեծացնում են մարդկային ստեղծագործական ունակությունները՝ ստեղծելով այնպիսի հնարավորություններ, որոնց մասին նախկինում կարելի էր երազել:

Այսպիսով, արդյո՞ք Project Primrose-ը հեղափոխություն է նորաձևության ոլորտում: Միայն ժամանակը ցույց կտա: Բայց մի բան հաստատ է՝ նորաձևության ապագան պայծառ է թվում և այն հյուսված է թե՛ տեխնիկայի, թե՛ երևակայության թելերով:

Անի ԵՆՈՔՅԱՆ