Մեր զրուցակիցը Թարգեթինգ և Սիմփլ Բիզնես Ակադեմիա ընկերությունների համահիմնադիր, թվային մարքեթինգի փորձագետ Գոռ Կարապետյանն է։ Նա բիզնես նպատակներով այժմ գտնվում է ԱՄՆ-ում։
-Գոռ, ի՞նչ նպատակով եք մեկնել ԱՄՆ։
-Գործընկերոջս՝ Էմիլ Կրոյանի հետ Միացյալ նահանգներում ենք։ Մեր ուղևորությունը պայմանավորված է մի քանի բիզնես նպատակով և առաջնահերթությամբ։ Այդ պատճառով փորձում ենք ինտենսիվ գործունեություն ծավալել այստեղ։
-Կմանրամասնե՞ք։
-Արդեն մեկ քանի շաբաթ է Միացյալ նահանգներում ենք։ Մեր ուղևորության առաջին թիրախը՝ ամենայմա Ամենահզոր տոխնոլոգիական ֆորում CES 2024-ն էր, որին մասնակցում էինք ՀՀ-ից ժամանած պատվիրակության կազմում։Մեր ուղևորության առանցքը և թերևս, մեզ համար մեծ կարևորություն ու նշանակություն ունեցող Linkedin Local Glendale նեթվորքինգային միջոցառումն էր, որը տեղի ունեցավ հունվարի 18-ին Գլենդել քաղաքում։ Ի դեպ այս միջոցառումը ունի նախապատմություն և այսպես ասած նախաջանքեր։ Դեռ նախորդ տարվանից աշխատում ենք Երևանում սպասվելիք նոր ձևաչափով մի մեծ նեթվորքինգային միջոցառման վրա, որի մանրամասները դեռ ամբողջությամբ չենք բարձրաձայնի։ Միջոցառումից հետո ակտիվ հանդիպումների մեջ ենք տարբեր գործարար համայնքների և առանձին գործարարների հետ՝ ընդլայնելու մեր նեթվորքը։
Ինչպես նաև բանակցություններ ենք վարում՝ ունենալու մեր ներկայացուցչությունը Միացյալ Նահանգներում, որպեսզի ավելի խորացնենք և սինխրոնացնենք մեր համագործակցությունները աշխարհի տարբեր երկրների հետ։ Ելույթով ենք հանդես եկել «Մանթաշյանց Ձեռներեցների միության» Լոս Անջելեսի մասնաճյուղում։ Զրուցել ենք վաճառքի կառավարման խնդիրների ու արդյունավետության բարձրացման սկզբունքների, 2024 թվականի Մարքեթինգային թրենդերի իմ կանխատեսումների մասին և առհասարակ բիզնես արվեստի մասին։ Դեռ երկու ելույթ էլ սպասվում է Buy Armenian-ում և The Center of Armenian Arts-ում։
-Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում Linkedin Local Glendale, ի՞նչ միջոցառում էր։
-Linkedin Local Glendale-ը իր տեսակի մեջ նեթվորքինգային միջոցառում էր՝ միավորելու Լոս Անջելեսում գտնվող հայ բիզնես համայնքին, ինչպես նաև Հայաստանից Նահանգներ ժամանած հայկական պատվիրակությանը։ Միջոցառում կրում էր ուղղորդված նեթվորքինգային բնույթ, որպեսզի մասնակիցների միջև նեթվորք ստեղծելու հարցում ուենանայինք գրեթե 100 տոկոս արդյունք։Ինչ խոսք, միջոցառումը հավաքեց ու համախմբեց նախատեսվածից շատ հյուրեր։ Կրկնակի ավելին էին մասնակիցները, քան նախապես գրանցվել էին, մոտ 100 հոգի և կազմակերպչական այդքան սեղմ ժամանակահատվածում։
Միջոցառման խոսնակներն անդրադարձան մի շարք կարևոր թեմաների, ինչպիսիք են նախագծերի կառավարումը, նեթվորքինգի կարևորությունը, ներդրումների կանխատեսումը։ Մեր օրերի կարևորագույն Տրիադան։ Իսկ հանդիպման երկրորդ հատվածը գործնական էր, ուներ երեք փուլ՝ նեթվորքինգային առաջադրանքներով։
-Հետաքրքիր է, իսկ հե՞շտ էր միավորել տեղի հայերին և Հայաստանից ժամանած հյուրերին, ինչպիսի՞ խնդիրների բախվեցիք։
-Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա պիտի նշեմ, որ հիրավի շատ դժվար է բառերով ներկայացնել, թե ինչ մթնոլորտ էր, ինչ թեժ էր ամեն ինչ և ինչ էներգետիկա էր տիրում սրահում, նախընտրում եմ լինել զուսպ։ Միայն նշեմ, որ Գլենդելում ապրող ու գործունեություն ծավալող որոշ գործարարներ ասում էին, որ տիպիկ Երևանյան մթնոլորտ է։ Այս իմաստով կարծում եմ Linkedin Local Glendale-ը իր վերջնանպատակին ծառայեց, ձևավորվեցին բազմաթիվ օգտակար կապեր, ծնվեցին նոր համագործակցություններ։ Իսկ ինչ վերաբերում է միջոցառման նախապատրաստական փուլին, ի վերջո Հայաստանից այդքան հեռու նախաձեռնելուն և հաջողելուն, անկեղծորեն ասեմ, որ հեշտ չէր, բայց շնորհիվ տարիների ընթացքում մեր ձևավորած փորձի, նեթվորքի ու ընկերների, մեզ մեր թիմի հետ հաջողվեց իրականություն դարձնել այդ միջոցառումը և ձևավորել նոր ու արժեքավոր կապեր։
Ես հաճախ եմ կրկնում՝ պարտադիր չէ բոլորս, բայց եթե շատերս մեզանից պահանջվող մեկ մղոնի փոխարեն որոշենք քայլել հավելյալ ևս մեկ մղոն՝ անելով ավելին քան պահանջվում է կամ պարտավոր ենք, ստեղծելով նոր արժեք, ապա արդյունքում հրաշք կգործենք՝ մեր բաժին հրաշքը։
-Կկիսվե՞ք Վեգասի Ամենահզոր տեխնոլոգիական ֆորումի ձեր տպավորություններով։
-Անխոս, դա մեզ համար մի անօրինակ, ֆորմատով հստակ առանձնացող, գերկազմակերպված ու հետաքրքրական միջոցառում էր։ Ամենագրավիչն այն էր, որ անկախ միջոցառման ծավալներից և անցկացման վայրերի բազամազանությունից՝ ծայրահեղ լավ էր մտածված։ Մենք հայտնվել էինք անիրական աշխարհում՝ կորցնելով իրականության զգացումը ու հայտնվելով ֆիլմի մեջ։ Սա իրական մեծ հարթակ էր թե՛ սովորելու մեծ կազմակերպություններից և թե՛ կիսվելու մեր լոկալ փորձով։
-Խոսենք նաև այլ նպատակներից։
-Նպատակները շատ են ու մեծ։ Վստահ ենք, որ 2024 թվականը մեզ համար գործնականում շատ մեծ հաջողությունների տարի է լինելու և ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի մեր նպատակներին հասնենք։ Ինչպես արդեն նշեցինք՝ մեծ նեթվորքինգային իվենթ ենք կազմակերպելու նաև Երևանում, որն իր ֆորմատի մեջ լինելու է նոր։ Դեռ նախորդ տարվանից ինտենսիվ աշխատանքներ են ընթանում այս ուղղությամբ։ Եվ այժմ Linkedin Local Glendale-ը մեզ համար բավականին լուրջ նախաքայլ էր։ Մեզ համար կարևոր է Միացյալ Նահանգներում մեր ներկայացուցչություն ունենալը և այս ուղղությամբ ծավալուն աշխատանքներ ենք նախաձեռնում։ Հուսով ենք, որ տարին և հանգամանքները բարենպաստ կլինեն բոլորիս համաչափ զարգացմանը և խաղաղ կեսնակերպին։ Եվ ինչպես ասում են նպատակներից ոչ բոլորը պետք է բարձրաձայնել։ Բայց սպասեք հաճելի անակնկալների մեր կողմից։