Մեր օրերում կան երիտասարդ մասնագետներ, ովքեր համարձակ քայլերով են ընթանում նորարարական ուղիներով՝ նպատակ ունենալով իրենց գաղափարները վերածել իրականության։ IBEX Production-ը դրանցից մեկն է՝ երիտասարդների համատեղ ջանքերով ստեղծված ընկերություն, որի նպատակն է որակյալ տեսալսողական ծառայություններ մատուցելը։
IBEX Production-ի մասնագետները առանձնանում են իրենց մոդեռն մտածողությամբ և թարմ գաղափարներով։ Յուրաքանչյուր նախագիծ նրանք դիտարկում են որպես ստեղծագործական մարտահրավեր, որտեղ կարևոր են յուրաքանչյուր դետալի ճշգրտությունը և բարձորակ արդյունքը։ Առաջնորդվելով ճաշակի նուրբ զգացումով՝ նրանք ստեղծում են ժամանակակից և ավանդական մոտեցումներով աշխատանքներ։
Հիմնադրվելով 2023 թվականին, արդեն հասցրել են մի շարք նախագծեր կյանքի կոչել։ Դրանք ընդգրկում են ինչպես մշակութային, կրթական, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտները։ Մեզ հետ զրույցում IBEX Production-ի համահիմնադիր, օպերատոր Ռոբերտ Պողոսյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր աշխատանքում եթե սերն է առաջնորդողը, ապա այդ աշխատանքը հաջողվում է։ -Երբ կարճ ժամանակահատվածում սկսեցին մեզ վստահել, մենք էլ ընկերներով փորձեցինք բոլոր ուժերը կենտրոնացնել հանուն նպատակի։ Այսօր վստահորեն կարող եմ պնդել, որ մենք տեսնում ենք ավելին, մարդկային կյանքի կարևոր ակթնարթները դարձնում ենք պատմություն,-ասում է Ռոբերտը,-Եվ կարծում ենք՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության մեջ պետք է կարողանանք գտնել այն կետը, որը մեզ կօգնի ամբողջ կյանքում։ Մենք այդ ճանապարհը գտել ենք,-վստահեցնում է զրուցակիցս։
Այս թիմի տաղանդը և նվիրվածությունը անհատներին ու կազմակերպություններին վստահություն է ներշնչում, իսկ նրանց ստեղծած յուրաքանչյուր աշխատանք պատմություն է, որ կենդանանում է բարձրորակ կադրերում։
«ԵԹԵՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ