You are currently viewing ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

  • Post author:
  • Post category:Արվեստ

Վովա Արզումանյանն ապրիլի 30-ին մասնակցել է Գավառի պետական համալսարանի ՈՒԳԸ կազմակերպած հանրապետական գիտաժողովին։ Զեկույցի թեման` «Մտապահվող իրականություն` Աստծուն փնտրելու ճանապարհին»։ Հոդվածի գիտական ղեկավար` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյան։

Վովա Արզումանյանի խոսքով՝ «Մտապահվող իրականություն` Աստծուն փնտրելու ճանապարհին» գրաքննադատական հոդվածում անդրադարձել է ժամանակակից արձակագիր Սուսաննա Հարությունյանի «Նա Աստված էր փնտրում և քիչ մնաց գտներ» վիպակի կառուցվածքային առանձնահատկություններին։ «Հոդվածում հայտանշել ենք գրողի կենսափիլիսոփայության շերտերը, բառամթերքն ու գրողական հնարքներն արձակի համատեքստում։ Վիպակի հեղինակն առաջ է բերում հստակ խնդիր՝ մարդու մտածական աշխարհի ու կյանքի փոխըմբռնման շուրջ գտնելու այն կապը, որը կարող է իրավիճակից ելնելով՝ ճիշտ ընթացքավորվել: Վիպակի հերոսուհին փնտրում է Աստծուն՝ դիմելով տարբեր մարդկանց օգնությանը, սակայն ապարդյուն: Ելքերը միշտ հեշտ են թվում, Աստծուն հասնելը՝ դժվար:Վիպակն ունի գաղափարական լայն ընդհանրացումներ: Հեղինակի արձակը, անհատական մտածողության արգասիք լինելով, ազդակներ է ստացել նաև հանրային մտքի բանավիճային ալիքներից: Եվ այս ամենն օգնում են, որպեսզի հստակ եզրակացնենք, որ գրողի վիպակի թեման արդիական հնչեղություն ունի և հնարավորություն ունի պահպանվել հայ գրականության էջերում»,-ամփոփում է նա: