Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Արա Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բոլոր դասարանների աշակերտներն այս տարի բարեգործական էքսկուրսիաների շրջանակներում այցելել են Արցախի տարբեր պատմամշակութային վայրեր, մեկ օր անցկացրել իրենց ծնողների և ուսուցիչների հետ:
Նույն դպրոցի տնօրեն Զինաիդա Արզումանյանը մեզ հետ զրույցում կարևորեց նման ճանաչողական էքսկուրսիաները: «Հայրենաճանաչությունն իրական հայրենասիրության հիմքն է: Բացի դրանից, նաև հայրենատեր լինելն է շատ կարևոր: Կարծում եմ՝ այն, ինչ փոխանցում ենք մեր աշակերտներին, բարի պտուղներ տվել և դեռ կտա»,-ասաց Զինաիդա Արզումանյանը, ավելացնելով, որ առանց դպրոցի գլխավոր հովանավոր Աշոտ Ջիվանյանի աջակցության, նման էքսկուրսիաներն իրականություն չէին դառնա:
«Աշոտ Ջիվանյանը տարիներ ի վեր մեր դպրոցի կողքին կանգնած է՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես մեզ աջակցելով: Կարծում եմ՝ նաև նման մարդկանց շնորհիվ ենք կարողանում տարբեր ծրագրեր կյանքի կոչել և մեր աշակերտների համար հետաքրքիր ու անմոռանալի օր կազմակերպել»,-նշել է Զինաիդա Արզումանյանը: