Հուլիսի 12-ին Ճարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի և «Սասնա ծռեր» համույթի համերգը: Համերգի հովանավորը գործարար Սամվել Վարդանյանն է:
Շուշան Պետրոսյանն իր երգացանկից կատարեց արդեն սիրված երգեր: Հիշեց՝ առաջին անգամ նույն բեմում երգել է 1994 թվականին և վստահ է՝ հանդիպումները շարունակական կլինեն:
Հանդիսատեսը նրան դիմավորեց և ճանապարհեց հոտնկայս ծափահարություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ