Փետրվարին Ֆրանսիայում կկայանա ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմի պրեմիերան։
Նախագծի հեղինակ և պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը vardananq.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանսիական մշակույթը մեծ ազդեցություն ունի Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական կյանքում և այդ ամենը ամփոփված է նաև ֆիլմում։
-Երբ Հայաստանում բարեհաջող կայացավ ֆիլմի պրեմիերան, օրեր հետո ցուցադրության հրավեր ստացա Գրենոբլի և Դոֆինեի հայկական մշակույթի տան կողմից։ Մեծ սիրով եմ ընդունել հրավերը և ուրախությամբ պետք է հայտնեմ, որ փետրվարի 7-ին` Ֆրանսիայի ժամանակով 19:00-ին Գրենոբլի և Դոֆինեի հայկական մշակույթի տանը տեղի կունենա «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Մուտքն ազատ է լինելու,-նշեց նախագծի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը։
Վերջինս նաև հավելեց, որ այս ամենը չէր կարող իրականություն դառնալ, եթե իր կողքին չլինեին մարդիկ, որոնք մինչև վերջին պահն աջակցում են և իր կողքին են։
-Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ոլորտում լավագույնը և իմ անվտանգ թռիչքը կազմակերպող Levon Travel-ին, ինչպես նաև Գայանե Խուրշուդյանին, Կարպիզ Թիթիզյանին, Դանիել Դանիելյանին, Մարինե Վարդազարյանին, Դանիել Մարանջյանին, Սերգեյ Սանոյանին, Հասմիկ Հովակիմյանին, Վովա Արզումանյանին՝ իրենց աջակցության համար,-եզրափակեց Լիլիթ Մովսիսյանը։
Vardananq.am