Գրում եմ, որ չհասնի քեզ
Գրում եմ,որ չհասնեմ քեզ: Նույն եղանակին, նույն տրամադրությամբ ու առանց տրամաբանության բառեր եմ հորինում, որոնք երբեք քեզ չեն հասնի: Գրում եմ, որ չհասնի քեզ: Նույն փողոցով, նույն անցումով մեկ քայլ բաժանած, մեկ քայլ գումարած կքայլենք իրար կորցրած հայացքով և նույն կորուստը քողարկող հայացքով. ասես ոչինչ էլ չենք զգում: Ես դեմ չեմ: Գլխավորը քայլելն է: Կարևորը չհոգնես դու: իսկ ճանապարհը մերն է: Չհոգնես: Դեռ ինձ հարազատ են քայլերդ, թեկուզ ոչ մի տեղ չտանող: Սա վատ է ու շատ վատ, որովհետև լուծումը քեզ հետևելն է, իսկ ելքը վաղուց կորած է:
ՔՈ մասին
Երևի վերևից բառեր կգան
Քո մասին,
Կգրեմ, թե ինչ թանկ են աչքերդ
Ինձ համար,
Երևի կժտաս դու նորից
Ու կտաս երջանկություն ինձ
Անձայն,
Չիմանալով քո թանկությունը
Կյանքումս, սրտումս, մտքումս…