You are currently viewing ՏԱՐՈ… ԿԱՊԱ…
{"source":"other","uid":"761231E3-12AA-43CE-A7E0-9A4446C1B648_1638289761730","origin":"gallery","fte_sources":[],"subsource":"done_button","used_premium_tools":false,"used_sources":"{"version":1,"sources":[]}","source_sid":"761231E3-12AA-43CE-A7E0-9A4446C1B648_1638289762100","premium_sources":[],"is_remix":false}

ՏԱՐՈ… ԿԱՊԱ…

ՏԱՐՈ 1937


Մեկ միտք, հարյուրավոր կադրեր՝ մեկ գաղափարի շուրջ հյուսված, մեկ մասնագիտություն կիսող երկու երիտասարդ:
Փախչելով՝ հայտնվում ես կիզակետում… Աղմուկ… Բարձրացած փոշուց կարմրել է աշխարհը: Ամեն ձայն կարող է վերջինը լինել, նպատակը մեկն է՝ հասցնել ֆիքսել։ Տեղի ունեցողը փաստացի հանրությանը ցուցադրել… հետք թողնել։ Կյանքը միանշանակ չկանխազգալու ճշմարտությունը բազմապատկվում է իրադարձություններով: Ամեն հեռանալիս ստիպում էի քեզ ընտրել հակառակ ուղին. այսպես միասին չենք վտանգվի, մեկս կխուսափի, մեկս կապրի։ Չսխալվեցի… Ետ եմ նայում փոթորկի մեջ քո հեռացող ուրվագծին, հանկարծ մարմինս պոկվում է տեղից… Ձայն, ձայն չեմ լսում, կարմիր փոթորիկը զրկում է հեռվում քեզ տեսնելու հնարավորությունից… դիմադրելու ակնթարթը չսկսված՝ ավարտվում է… Սպասում եմ քեզ, սիրելիս, մեր տան շեմին, սպասում եմ, միայն թե… Լուսանկարիր… հասցրու…


ԿԱՊԱ 1954


Երկու լուսանկար, որոնք ստեղծված էին մարմնի կտորների և պատերազմի համար… Նրանք հարձակվում են, սա իմ միակ շանսն է… դեղնասպիտակ վառ լույս: Ահռելի փոթորիկը պարուրում է իր մեջ իմ մարմինը, մարում լույսերը և մասնատում՝ ինչպես թղթի կտորներ…
Թռչում եմ այնքա՜ն վերև՝ վերջապես ընկնելով, ռումբի տեղում միայն թաց հետք է՝ ալ կարմիր։ Ցավ չեմ զգում, հեռու եմ թշնամիներից, անգամ՝ դաշնակիցներից…
Թռչում եմ իմ սեփական ոտքից հինգ մետրի վրա, անգամ՝ քեզանից: Մի պատմեք ինձ իրականությունը, միայն դու ես աչքիս առաջ… 15 ժամ 10 րոպե վերջին շունչս, դողացող մարմինս… Գույները և լույսերը խամրում են, վերածվում մոխրագույնի, ի վերջո միավորվելով՝ կորչում… Կյանքից կառչել չեմ էլ փորձում, քանզի կյանքը լքել ես, իմ սեր, ցանկությունդ կատարել եմ, պատրաստ եմ։ Երեք ստորակետ մեկ չորս մեկ հինգ… ես գալիս եմ տուն 54-ի մայիսին:
Դռները բացվում են՝ կարծես գրկախառնությանը պատրաստ, սեր իմ… ոչ մի ցավ, հիանալի ավարտ… դատարկությանը հաջորդող խավար, մարմինս ամբողջացավ… Տանն եմ։


*Գերդա Տարո (1910-1937)՝ Գերմանիայում ծնված, ծագումով հրեա, առաջին ռազմական թղթակից-կին ֆոտոլրագրողներից։
*Ռոբերտ Կապա (1913-1954)՝ Հունգարիայում ծնված, հրեական ծագումով ֆոտոլրագրող, ռազմական ֆոտոլրագրության հիմնադիր:
Միասին աշխատելով՝ նրանք մեզ են հասցրել բազում պատերազմական կադրեր, լուսաբանել են պատերազմների դաժան մանրամասնություններ և էական ազդեցություն ունեցել հականացիստական պայքարի մեջ:

Դիանա ՓԱՌԼԱԿՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,

«Սցենարադրամատուրգիական արվեստ» 2-րդ կուրս


Հ.Գ. Ստեղծագործությունս նվիրում եմ նրանց անմահ հիշատակին: