You are currently viewing Կայացավ հերթական առաջնությունը

Կայացավ հերթական առաջնությունը

Օրերս տեղի է ունեցել ՀՀ Այկիկենդո կարատեի Ազգային ֆեդերացիայի կազմակերպած Երևանի 18-րդ գավաթի առաջնությունը։ 

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի մարտարվեստների բոլոր ակումբների թվով 200 լավագույն մարզիկ մարզուհիներ՝ մենամարտի, ինչպես  նաև թիմային գավաթի համար։ 

Նշենք, որ այս մրցաշարին մրցանակային տեղեր գրաված մարզիկները կմասնակցեն ապրիլի 26-27-ը Վրաստանում Եվրասիայի առաջնության։ 

Թիմային 1-ին տեղ գրավեց Գեղարքունիքի մարզի թիմը, 2-րդ տեղ Երևանի (Դավիթաշեն), 3-րդ տեղ Իջևանի, 4-րդ տեղ Երևանի ( Շենգավիթ), 5-րդ տեղ Կոտայքի ( Ձորաղբյուր)։

Ֆեդերացիայի  նախագահ Դավիթ Աթանեսյանը մրցաշարը կայացած համարեց և նշեց, որ այս ընթացքում ի հայտ եկան լավագույն սաներ, ովքեր առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ մրցաշարի։