Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մարտի 25-ին է մեկնարկել «Կինոյի հիմունքներ» դասընթացը, որի շահառուները 12-15 տարեկան դպրոցականներն են:
Նրանք սովորում են պատմություն պատմել կինոյի միջոցով։ Միաժամանակ ուսումնասիրում են նաև միջավայրը, գույնը, լույսը, հնչյունը և ոչ միայն։
«Կինոյի հիմունքներ» դասընթացի շրջանակում դպրոցականները ստանում են բազմաթիվ գիտելիքներ։ Իսկ արդյունքը շուտով շոշափելի կլինի: Նրանց հետ աշխատում է ԵԹԿՊԻ-ի դասախոս, կինոռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը:
Երկշաբաթյա դասընթացն իրականացվում է «Fabula Filmmaking Lab» միջազգային նախագծի շրջանակում՝ «Culture Connection Foundation»-ի և «German Marshall Fund»-ի մաս կազմող «Black Sea Trust for Regional Cooperation» հիմնադրամի աջակցությամբ։
Նշենք, որ ծրագրի փակումը կկայանա ապրիլի 11-ին՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Կցուցադրվի նաև մասնակիցների համատեղ աշխատանքը:
ԵԹԿՊԻ