Մեր այսօրվա զրուցակիցը Արմեն Ծատուրյանն է, 20 տարեկան: Մասնագիտությամբ պրոդյուսեր, մարքեթոլոգ և արվեստի, բիզնես նախագծերի կառավարիչ:
-Արմեն, ի՞նչը Ձեզ ոգեշնչեց զբաղվել պրոդյուսերային կարիերայով:
-Մասնագիտական աճը, PR-ի և իմիջ մեքինգի կապը եղել է դեռ վաղ տարիքում ունեցած խոշոր մասնագիտական նվաճումներից հետո։ 16 տարեկանում սեփական կազմակերպություն հիմնելը, հետո ճյուղավորված բիզնեսները շարունակելը, ընդլայնելը և Հայաստանում առաջատարը դառնալը։ Այնուհետև, 17 տարեկանում հեռուստատեսության Մարքեթինգի բաժնի ղեկավար նշանակվելը, որը հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ նման իրադարձություն էր լինում, որ անչափահաս տղան կարող է լինել ղեկավարը։ Այս իրադարձունները ավելի ամրապնդեցին որոշումս և գնալով ինձ պատկերացնում էի, որ զբաղվելու եմ ներկայիս աշխատանքով` ինչով հիմա զբաղվում եմ, քանի որ դա ինձ դուր էր գալիս և ես համարում եմ, որ պրոդյուսերի աշխատանքով զբաղվելն ինձ իսկապես հոգեհարազատ է։
—Կպատմե՞ք Ձեր ղեկավարած մի քանի նախագծերի մասին։ Ի՞նչն է Ձեզ գրավել դեպի դրանք: Ինչպե՞ս են ընթանում Ձեր ստեղծագործական կարիերան։
-Օ՜, ի՞նչ եմ արել։ Նախագծերը որոնք ղեկավարել եմ ես՝ DARK Company-ին մի շարք խոշոր համերգներ և միջոցառումներ են, Երկիր Մեդիայում` «երկու կողմ» հաղորդումը «Նոր Դեմքը» «Պարիր Սալոմե» 3 ամիս ղեկավարել եմ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի մարքեթինգի բաժինը: Երբ նոր էի սկսել կարիերաս, չէի պատկերացնի, որ իսկապես շատ բուռն ընթացք կունենանք։ Լավ նորություն ունեմ, նշեմ նաև, որ շուտով հանդես եմ գալու մի քանի միջազգային պրոեկտներով և մեծ համագործակցություններով Եվրոպայի և Ամերիկայի իմ գործընկերների հետ։
-Ո՞րն է եղել պրոդյուսերի կարիերայում ամենադժվար փուլը։
-Աշխատանքային տարիներիս ընթացքում երևի կարողանամ առանձնացնել «երկու կողմ» ռեալիթի շոուն, որը անց էր կացվում հաղորդաշարի տեսքով։ Հեռուստատեսության առաջին պրոեկտը,որտեղ խաբեության զոհ դարձա ու կորցրեցի շուրջ 7.500.000 դրամ և ստիպված էի պրոեկտս անել 300.000դրամով։
Ես կապի մեջ էի մի գործընկերոջ հետ, որը պետք է փոխանցեր գումարի մեծ մասը։ Երկրորդ պայմանագիրը ստորագրելուց հետո, որտեղ պետք է փոխանցեին պրոեկտի 7-8% ֆինասավորումը և հենց այստեղից սկսում է դաժան իրավիճակը։ «Հարգաժան» գործընկերը կորում է, բոլոր այն կապի միջոցները, որոնց միջոցով կապի մեջ ենք եղել անհետանում են, անգամ փոխում է հեռախոսահամարը և մենք ունենալով ժամկետ, որից չպետք է շեղվենք, ստիպված ենք լինում պրոեկտը անել ահավոր սեղմ բյուջեով և ռեսուրսներով, ես այդ ժամանակահատվածում՝ հունվարին, պետք է մեկնեի ծառայության, սակայն այդ հանգամանքը անգամ չստիպեց ինձ չշարունակել աշխատանքը։ Գործընկերներիս հետ արդեն կապի մեջ էի լինում զորամասից և բոլոր զանգերին մի փոքր ուշ, բայց կարողանում էի պատասխանել։ Դժվար ժամանակահատված էր, բայց աշխատանքի մեջ բոլորս էլ կարող ենք խաբվել։ Մարդ, երբ հայտնվում է տագնապի մեջ, իր ուղեղը սկսում է ավելի արագ աշխատել և այլընտրանքային տարբերակներ գտնել: Այդ պահին էլ նույնը եղավ ու մենք կորցրած գումարը փոխարինեցինք նոր կապերով և համագործակցություններով, որ ի շնորհիվ շատ բարի ու լավ մարդկանց իրավիճակից կարողացանք դուրս գալ։
-Ի՞նչն եք ամենաշատը արժևորում Ձեր աշխատանքի մեջ:
-Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և աշխատանքիս ամեն մի պահը շատ եմ արժևորում։ Պրոդյուսինգը իրենից ենթադրում է արվեստ, երևակայություն, միտք ու դու ազատ ես քո մտքի հետ ու քո ստեղծագործելու պահին ոչ ոք չի կարող գալ և խանգարել քեզ , քանի որ քո միտքն ու երևակայությունը պատկանում են միայն քեզ։ Հետագայում արդեն, երբ բարձրաձայնվում է և լինում են տարաձայնությունները , իհարկե լինում են նաև լուծման ուղիներ։
-Որո՞նք են ամենամեծ մարտահրավերները։ Նշեք խնդրում եմ մի քանիսը, որոնց դուք բախվում եք Ձեր աշխատանքի ժամանակ։
-Մարտահրավերներից կարող եմ նշել գումարի սղությունը։Երբ սկսում ես համագործակցել գործընկերների հետ շատ ուրիշ ձև է լինում պատկերացումները ,ծավալած գործունեության նկատմամբ և քանի որ իրենք հանդիսանում են մեզ ֆինանսավորող մասը, այդ ժամանակ ստիպված ենք լինում գնալ որոշ զիջումների և դրանից հնարավոր է, որ կարող է տուժել նաև նախագծի գեղարվեստական մասը։ Օրինակ՝ կարող ենք առանձնացնել շատ տգեղ գովազդները, բայց պետք է անկեղծ լինեմ, ես նույնպես աշխատանքային փորձիս մեջ ունեցել եմ նման շատ վատ գովազդ, քանի որ այլ տարբերակ չունեի։ Բարդույթը այս ոլորտում արտահայտվում է կրկին գումարի տեսքով, քանի որ այս ոլորտը ենթադրում է, որ հնարավոր է սկզբնական շրջանում գումար չվաստակել և դա նորմալ է։ Մյուս տարաձայնությունը կամ բարդույթը կարող է հանդիպել քո ընտանեկան և ընկերական կյանքում, հնարավոր է քեզ այդ ժամանակ չհասկանան։ Անընդհատ տագնապային իրավիճակը ևս խանգարում է ունալ պրոդուկտիվ աշխատանք։ Ամենօրյա այս քաղաքական կոչերը ևս խանգարում է, քանի որ, ըստ իս մեր աշխատանքում չունենալով ոչ մի քաղաքական դիրքորոշում, մարդիկ շատ ժամանակ իրենց ենթադրություններով կարող են գտնել քաղաքական դիրքորոշում և բարձրաձայնել այդ մասին, որը ևս խանգարում է նախագիծը բարձր մակարդակով հանձնել հանդիսատեսին։
-Ինչպե՞ս եք մոտենում թիմի անդամների հետ աշխատելուն՝ Ձեր տեսլականը կյանքի կոչելու համար:
-Միշտ կարևորել եմ թիմը, թիմային աշխատանքը, ես ինքը թիմային մարդ եմ և սիրում եմ, երբ ամեն ինչ կատարվում է թիմային։ Երբ թիմդ գաղափարակից է լինում քեզ,այդ ժամանակ կարողանում եք գաղափարի վրա ստեղծագործել։ Երբ թիմը գաղափարի տեսլականը ոչ միայն տեսնում է այլ նաև զգում, այդ ժամանակ կարող ենք ասել, որ մեր աշխատանքը թիմային էր։
-Կարո՞ղ եք կիսվել որևէ հիշարժան կամ որոշիչ պահերով Ձեր փորձից:
-2021 թվականին, երբ Ռուսաստանից ժամանած Բաստան մենահամերգ ուներ Հայաստանում, այդ միջոցառումը 60 տոկոսի չափով վստահված էր մեր Dark Company թիմին։ Թե ինչպե՞ս էինք ամեն մանրուք հաշվի առնում, որ իսկապես հիշվող լինի և վստահ եմ որ եղել է։ Աշխատանքիս մեջ իմ ամենասիրած պահը այն ժամանակահատվածն է լինում, երբ բեմից նայում եմ հարյուր հազարավոր հանդիսատեսի, թե ինչքան ոգևորված են և երջանիկ։
-Ապագայում, որպես պրոդյուսեր ի՞նչ նպատակներ կամ ձգտումներ ունեք : Եվ Ձեր խորհուրդը բոլոր այն մարդկանց ովքեր ցանկանում են լինել պրոդյուսեր։
-Նպատակներ, երզանքեր շատ-շատ ունեմ, բայց մեծ համագործակցությունների շրջաններում՝ Հայաստանում զարգացնել մեր պրոդյուսերային շուկան, որը իրական մրցակից կլինի աշխարհում առաջատար կազմակերպությունների հետ։ Խորհուրդ այն մարդկանց, ովքեր որոշել են կամ արդեն սկսել են աշխատանքային փորձը այս ոլորտում՝ երբեք չհանձնվել, չհիասթափվել: Եվ հիշեն, որ մեծ գաղափարները հեշտ չեն տրվում:
Զրուցեց Նինա Առուստամյան