Vardananq.am-ի բլից հարցերին պատասխանում է դրամատուրգ, արձակագիր, դերասան, բ․գ․թ․ Էլֆիք Զոհրաբյանը
—Կյանքի հայելին…
—Արվեստը:
-Անփոխարինելի արժեք…
—Հայրենիք, ծնող, սեր…
—Հայրենիք
—Քո ինքնությունը, քո սրբություններից, բայց էս հարցն անձնական է ինձ համար…
—Մարդու ներսը ճանաչելու Ձեր բանաձևը…
—Ինքնաճանաչում…
—Ինչ-որ մեկին կարոտո՞ւմ եք…
—Շատերին… Նաև ժամանակից շուտ աշխարհը լքած մի քանի հոգու, ովքեր արժեք էին…
—Ժամանակը…
—Սեր, որի վազքը չի դադարում, անգամ երբ ուզում է քեզ սիրել…
—Ուզում եք ներել…
—Փորձում եմ…, բայց անապատը կծաղկի՞…
—Հեռավորությունը որպես միջոց…
—Հարցրեք 204 տարի հետո, կստանաք պատասխանս…
—Երեք քայլ լիարժեք ապրելու համար…
—Ապրել՝ շուրջդ սիրելիներ, ապրել նպատակասլաց, ապրել՝ գնահատելով ամեն վայրկյանը…
—Կյանքի լավագույն ակնթարթը…
—Կյանքի ամեն ակնթարթը…
—Հավատում եք…
—Աստծուն… և որ դրականը չի մեռնում…
—Պատահական հանդիպում…
—Որ երբեմն լինում է ճակատագրական…
—Անծանոթի աչքերում ի՞նչ կցանկանաք տեսնել…
—Գեղեցկություն… և գեղեցիկի զգացում…
—Եթե այլ մոլորակում ապրեք, առաջինն ի՞նչ կստեղծեիք…
—Ասում են՝ Գրիգոր Մագիստրոսը փորձել է ստեղծել կյանքը երկարացնող հեղուկ. դրանից…, բայց նրանց համար, ում գործը բարեբեր է…
—Երկու նպատակ…
—Հայաստան անունը դրսում միշտ պատվով հնչեցնել և իրականացնեմ 101 նպատակներս…
—Սև-սպիտակ նկարների սիրահա՞ր եք…
—Եթե արվեստ կա մեջը…
—Ինչո՞ւ…
—Որովհետև…
—Ո՞րն է Ձեր հոգու գույնը…
—Նայած որ մայրամուտին…
—Ձեր մեջ ուրիշ մարդ փնտրե՞մ…
—Իմ մեջ ապրում են բազմամիլիոն մարդիկ ու ես…
—Վերջերս ինչի՞ց եք հիասթափվել…
—Ինձնից. գրասեղանս չեմ կարողանում կարգի բերել. գրքի ու թղթերի բլուրներ կան վրան, իսկ եթե լուրջ, էն մարդուց, ում թվում է՝ սովորելու բան էլ չունի…
—Ո՞ր բառն եք հաճախ օգտագործում…
—Հատուկ բառ չկա…
—Մարդու մեջ գնահատում եք…
—Պարկեշտությունը, ինչպես նաև կուլտուրան, որի մեջ շատ բան է մտնում…
—Սովորություն, որը կուզեիք չունենալ…
—Տգետ-տմարդ, առողջ չմտածող ու անտաղանդ մարդու հետ գրեթե չեմ կարողանում շփվել…
—Եթե երեք ձեռք ունենայիք, երրորդով ի՞նչ կանեիք…
—Պատի վրա կգրեի՝ հեռախոսդ դիր ցած ու ասա՝ երեկ ի՞նչ լավ բան ես արել…
Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ