You are currently viewing Տրվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Տրվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսանողներին, դասախոսներին ողջունեց և շնորհավորեց ԵԹԿՊԻ-ի ռոկտոր, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը՝ հաջողություններ մաղթելով ուսումնական և ստեղծագործական կյանքում։ 

Նշենք, որ Հայաստանի միակ թատերական կրթօջախը հիմնադրվել է 1944 թվականին, առաջին ռեկտորը եղել է Վավիկ Վարդանյանը։ Այստեղ է կառուցվում հայ թատրոնի ու կինոյի ներկան ու ապագան։ 

Ինչպես տեղեկացանք՝ ԵԹԿՊԻ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ուսանողների ստեղծագործական աշխատանքներն ամփոփոխ «Art and Fun» թատերականացված շոու ծրագրով։ 

Ռեկտորի խոսքով՝ ուսանողների ստեղծագործական աշխատանքները հանրահռչակելն առանցքային նշանակություն ունի և ամեն հնարավոր քայլ արվում է այդ գործընթացն ակտիվացնելու համար։ 

Թատերականացված շոույի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտներին դիպլոմները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։