You are currently viewing Աշտարակի դրամատիկական թատրոնի բեմում «Բովանդակություն» ներկայացումն է

Աշտարակի դրամատիկական թատրոնի բեմում «Բովանդակություն» ներկայացումն է

Ժողովրդի պայքարը, հավաքական ուժը, ազատության ուժը՝ հավերժական արևը, ոճական ամենատարբեր առանձնահատկություններով, նուրբ համադրական, գեղագիտական մոտեցումներով, ռեժիսորական համարձակ լուծումներով, դերասանների շնորհիվ դարձել են դինամիկ ներկայացում. «Բովանդակություն»։

Օրերս բացվեց Աշտարակի դրամատիկական թատրոնը։ Գեղարվեստական ղեկավարը Գոռ Մարգարյանն է։

Նորաբաց թատրոնի ստեղծագործական կազմը հանդիսատեսին ներկայացավ «Բովանդակություն» ներկայացմամբ, որը բեմադրվել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ