You are currently viewing ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏԾՈ ՃՇՄԱՐԻՏ  ԽՈՍՔԸ

ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏԾՈ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ

«Ե­րա­նի նրանց, ով­քեր ան­բիծ ու­ղի են բռնել և­ ըն­թա­նում են Տի­րոջ օ­րեն­քով» (­Սաղ­մոս ՃԳԸ 165):

«Ո­րով­հետև ա­մոթ չեմ հա­մա­րում ա­վե­տա­րա­նե­լը, քա­նի որ այն Աստ­ծու զո­րութ­յունն է ի փրկութ­յուն բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի» (Հ­ռոմ. Ա 16):

Աստ­ծո խոսքն ի­մաստ­նաց­նում, մաք­րա­գոր­ծում և լու­սա­վո­րում է հո­գի­նե­րը: Ս. Հուս­տի­նիա­նոս Վ­կան ի­րա­վա­ցիո­րեն է նկա­տել, որ «Աստ­ծու խոսքն իր զո­րութ­յամբ թա­փան­ցում է մեր հո­գի­նե­րի մեջ»: Սա­կայն հարց է ա­ռա­ջա­նում, թե ինչ պետք է ա­նի մար­դը, որ­պես­զի այդ խոս­քը մշտար­թուն պա­հի հենց ի­րեն՝ կյան­քի վայ­րի­վե­րում­նե­րում: Ի­հար­կե, ա­նա­ռար­կե­լի է, որ նախ և­ ա­ռաջ մար­դու հո­գին պետք է խա­ղաղ լի­նի: Հոգ­ևոր ներ­դաշ­նա­կութ­յունն ու խա­ղա­ղութ­յու­նը քրիս­տոն­յա մար­դու կար­ևոր բա­նաձևն է, ո­րով սկիզբ է դրվում այն ի­մաս­տութ­յա­նը, ո­րը զո­րաց­նում է մար­դու միտքն ու կամ­քը, բա­րի գա­ղա­փար­նե­րը: Շա­տե­րի մոտ հար­ցեր կա­ռա­ջա­նան, թե  ինչ­պե՞ս հաս­նել այդ ա­մե­նին՝ գու­մա­րո՞վ, թե՞ այլ ճա­նա­պարհ­նե­րով: Գու­մա­րը ևս գայ­թակ­ղութ­յուն է, ո­րը մար­դուն տա­նում է այն մտքին, որ այս կյան­քում ա­մեն ինչ կա­րե­լի է ձեռք բե­րել հենց դրա­նով: Միան­շա­նակ է, որ ոչ միշտ է մարդ իր ե­րա­նե­լի ցան­կութ­յուն­նե­րին հաս­նում գու­մա­րով: Եր­բեք չպետք է մո­ռա­նանք Աստ­ծո խոս­քը, որն ա­մե­նաար­ժե­քա­վորն է և մարդ­կա­յին կյան­քը պա­հում է հա­վա­սա­րութ­յան վրա:


Բո­վան­դակ հա­սա­րա­կա­կան կյան­քի ըն­թաց­քում բո­լոր խո­տո­րում­նե­րը՝ մարդ­կա­յին և կ­րո­նա­կան, գա­լիս են փաս­տե­լու, որ ցայ­սօր և­ ընդ­միշտ կար­ևոր է Սուրբ Գր­քի ի­մա­ցութ­յու­նը և գոր­ծա­ծու­մը կյան­քում, ո­րով­հետև փրկութ­յան ճա­նա­պարհն ան­շեղ ուր­վագծ­ված է հենց Աստ­վա­ծաշն­չում: Չեմ վա­րա­նի ա­սել, որ Աստ­վա­ծա­շունչ ըն­թեր­ցե­լը յու­րա­քանչ­յուր քրիս­տոն­յա­յի սրբա­զան պար­տա­կա­նութ­յունն է, և­ ին­չո՞ւ երկմ­տել, երբ նրա­նով է մար­դը լցվում և­ ապ­րում՝ հետ­ևե­լով Տի­րոջ խոս­քին, այդ­պի­սով նաև ար­ժա­նա­նա­լով օրհ­նութ­յան պտու­ղի: 
Մեր հա­վա­տաց­յալ բա­րե­կամ­նե­րից մե­կը փաս­տում է, որ եր­կար տա­րի­ներ ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րի և դժ­վար ճա­նա­պարհ­նե­րի մի­ջով անց­նե­լուց հե­տո, երբ վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք, կյան­քում ա­ռա­ջին ան­գամ Սուրբ Պա­տա­րա­գի  մաս­նակ­ցեց: Այդ օ­րը ե­կե­ղե­ցու բա­կում Աստ­վա­ծա­շունչ էին բա­ժա­նում, ո­րից ի­րեն էլ բա­ժին հա­սավ: Պատ­մում է՝ մեկ ա­միս նստել ու ըն­թեր­ցել է, ա­վե­լին՝ նույն է­ջը մի քա­նի ան­գամ, ո­րով­հետև զգա­ցել է, թե ինչ­քան է շեղ­վել ճշմա­րիտ ճա­նա­պար­հից և հայտն­վել մեղ­քե­րի հոր­ձա­նու­տում, լցվել ա­տե­լութ­յամբ ու կյան­քի հան­դեպ բա­ցա­սա­կան տրա­մադր­վա­ծութ­յամբ: Ըն­թեր­ցա­ծը գործ­նա­կա­նում կի­րա­ռե­լը, ի­հար­կե, դժվար էր, բայց ոչ անհ­նա­րին: Նա սկսեց սեր­տել Աստ­ծո խոս­քը, աստ­վա­ծա­պաշտ  և­ աստ­վա­ծա­վախ մար­դուն հա­տուկ ապ­րե­լա­կեր­պով` կարճ ժա­մա­նա­կում փոխ­վեց և­ ա­ղոթք­նե­րով, պահ­քով, ո­ղոր­մութ­յամբ ու բա­րե­պաշ­տութ­յամբ լցրեց կյան­քը՝ ա­մեն պահ փառք տա­լով Տի­րո­ջը՝ կյան­քը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու, սրբա­զան ուղ­ղով ըն­թա­նա­լու հա­մար: 
Ար­դարև, սա սոսկ պատ­մութ­յուն չէ, այլ՝ կա­րևոր­ա­­գույն փաստ մար­դու կյան­քից: 


Աստ­ծո խոսքն ու­ղիղ է և­ ան­շեղ: Ն­րա­նով է սկսվում ի­րա­կան կյան­քի ճա­նա­պար­հը, ո­րով քայ­լում է Աստ­ծու ա­րա­րա­ծը:
Սուրբ Հով­հան­նես Ոս­կե­բե­րա­նը գտնում է, որ Աստ­վա­ծա­շունչ Մատ­յա­նի ըն­թեր­ցա­նութ­յու­նը մեծ շնորհ է, և նա ի­մաստ­նաց­նում է հո­գին, միտ­քը եր­կինք հափշ­տա­կում, մար­դուն մղում ե­րախ­տա­գի­տութ­յան առ Աստ­ված, թույլ չի տա­լիս նրան հակ­վել չար բար­քե­րի, ստի­պում է միշտ մտքով հաս­տատ­վել երկն­քում, դրդում մեզ գոր­ծել Տի­րո­ջից հա­տու­ցում ստա­նա­լու ակն­կա­լի­քով և մեծ նա­խան­ձախնդ­րութ­յամբ ձգտել ա­ռա­քի­նութ­յան սխրանք­նե­րի: Իսկ Սուրբ Գ­րի­գոր Լու­սա­վո­րիչն ա­սել է, որ «­Մենք միշտ պետք է Ա­վե­տա­րա­նի խրա­տով դաս­տիա­րակ­վենք լու­սա­վոր­վե­լու հա­մար, որ­պես­զի ստա­նանք Կ­տա­կա­րան­նե­րում ամ­փոփ­ված ճշմար­տութ­յան Սուրբ Հո­գու շնորհ­նե­րից»:
Ս­րանք սոսկ խոս­քեր չեն: Մենք պետք է դա­դա­րենք աստ­վա­ծա­մերժ գրքեր ըն­թեր­ցե­լուց, որ­տեղ այս կամ այն կերպ ա­ղա­վաղ­վում է Տի­րոջ խոս­քը: Այլ անհ­րա­ժեշտ է կյան­քին նոր ըն­թացք տալ՝ ա­ռաջ­նորդ­վե­լով Հին և Նոր Կ­տա­կա­րան­նե­րի խրատ­նե­րով: Պետք է հաս­կա­նալ մի բան, որ Կ­տա­կա­րան­նե­րը հենց այն­պես չեն գրվել: Ն­րանք մար­դուն օգ­նե­լու, սրբա­զան ու­ղին մատ­նան­շե­լու ա­ռա­քե­լութ­յուն ու­նեն: Եվ ինչ­պես Սուրբ Բար­սեղ Կե­սա­րա­ցին է հաս­տա­տել՝ ճշմար­տութ­յա­նը հաս­նե­լու ա­մե­նա­հու­սա­լի շա­վի­ղը Ս. Գր­քի ըն­թեր­ցա­նութ­յունն է, քան­զի այն­տե­ղից ենք ի­մա­նում, թե ինչ պետք է ա­նել և­ ինչ չա­նել:


Մենք պետք է հաս­կա­նանք, որ Աստ­վա­ծաշն­չում վե­րա­ցա­կան ու ժա­մա­նա­կավ­րեպ տող չկա, և յու­րա­քանչ­յուրս պետք է ջա­նանք ճա­նա­չե­լու Աստ­ծո կամ­քը, նրա մատ­նա­­նշած ճա­նա­պար­հը, ո­րով հնա­րա­վոր է գնալ և հաս­նել Աստ­ծուն: Պո­ղոս ա­ռաք­յալն է ա­սել. «Աստ­ծու շնչով գրված ա­մեն գիրք օգ­տա­կար է ու­սու­ցան­ման, հան­դի­մա­նութ­յան, ուղ­ղե­լու և­ ար­դա­րութ­յան մեջ խրա­տե­լու հա­մար» (Բ Տիմ. Գ 16): Եվ ին­չո՞ւ չդառ­նանք դե­պի Տե­րը՝ աստ­վա­ծա­հա­ճո կյան­քով ապ­րե­լով և­ ա­րա­րե­լով, մշտա­պես հետ­ևե­լով տաս­նա­բան­յա պատ­վի­րան­նե­րին, մաս­նակ­ցե­լով Սուրբ Պա­տա­րագ­նե­րին և ժա­մեր­գութ­յուն­նե­րին, ա­մեն օր կար­դա­լով Աստ­վա­ծա­շունչ՝ մշտա­պես լի­նե­լով ա­ղոթք­նե­րի մեջ:
Չ­պետք է մո­ռա­նանք, որ Աստ­վա­ծաշն­չում Աստ­ծո խոսքն ան­վան­վում է «հուր», «ճրագ», «սու­սեր», «մուրճ», «սերմ» և «կյան­քի խոսք»: Եվ այս ա­մե­նը գա­լիս են փաս­տե­լու, որ նախ հո­գով, սրտով և մտ­քով քրիս­տոն­յան պետք է ըն­դու­նի Տի­րոջ խոս­քը՝ դրան­ցով ա­ռաջ­նորդ­վե­լու և փր­կութ­յան ճա­նա­պար­հով ըն­թա­նա­լու հա­մար, ո­րով­հետև Աստ­ծու խոս­քը «իբրև ճրագ է, որ լույս է տա­լիս մութ տե­ղում» (Բ Պետ. Ա 19) և այդ լույ­սով է լու­սա­վո­րում մեր մո­լո­րութ­յուն­նե­րի խա­վա­րը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ