You are currently viewing Ստեփանակերտում բացվեց երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի և Գոռ Իսրայելյանի քանդակների ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվեց երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի և Գոռ Իսրայելյանի քանդակների ցուցահանդեսը

Ինչպես տեղեկացնում են Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակից, հունիսի 28-ին Ստեփանակերտի պատկերասրահում «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում կայացավ արցախցի երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի և Գոռ Իսրայելյանի քանդակների ցուցահանդեսը։


Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը ողջունեց քանդակագործների առաջին համատեղ ցուցահանդեսի բացումը։
Բացման խոսքով ու քանդակագործներին ներկայացնող ելույթով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։ Ելույթներ ունեցան քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, արվեստագետ Արման Գրիգորյանը։


Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի սաների գեղանկարներից։

Լուսանկարները՝ Տիրուհի Գասպարյանի