You are currently viewing Ավարտվել են բարեգործական հիմունքներով ամառային էքսկուրսիաները

Ավարտվել են բարեգործական հիմունքներով ամառային էքսկուրսիաները

Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան Մար­տու­նու շրջա­նի Ճար­տար քա­ղա­քի Ա­րա Ա­վա­նես­յա­նի ան­վան թիվ 2 հիմ­նա­կան դպրո­ցի բո­լոր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­ներն այս տա­րի բա­րե­գոր­ծա­կան էքս­կուր­սիա­նե­րի շրջա­նակ­նե­րում այ­ցե­լել են Ար­ցա­խի տար­բեր պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րեր, մեկ օր անց­կաց­րել ի­րենց ծնող­նե­րի և­ ու­սու­ցիչ­նե­րի հետ: 

Նույն դպրո­ցի տնօ­րեն Զի­նաի­դա Ար­զու­ման­յա­նը մեզ հետ զրույ­ցում կար­ևո­րեց նման ճա­նա­չո­ղա­կան էքս­կուր­սիա­նե­րը: «­Հայ­րե­նա­ճա­նա­չութ­յունն ի­րա­կան հայ­րե­նա­սի­րութ­յան հիմքն է: Բա­ցի դրա­նից, նաև հայ­րե­նա­տեր լի­նելն է շատ կար­ևոր: Կար­ծում եմ՝ այն, ինչ փո­խան­ցում ենք մեր ա­շա­կերտ­նե­րին, բա­րի պտուղ­ներ տվել և դեռ կտա»,-ա­սաց Զի­նաի­դա Ար­զու­ման­յա­նը, ա­վե­լաց­նե­լով, որ ա­ռանց դպրո­ցի գլխա­վոր հո­վա­նա­վոր Ա­շոտ Ջի­վան­յա­նի ա­ջակ­ցութ­յան, նման էքս­կուր­սիա­ներն ի­րա­կա­նութ­յուն չէին դառ­նա: 

Զինաիդա Արզումանյանը

«Ա­շոտ Ջի­վան­յա­նը տա­րի­ներ ի վեր մեր դպրո­ցի կող­քին կանգ­նած է՝ թե՛ հո­գե­պես, թե՛ ֆի­նան­սա­պես մեզ ա­ջակ­ցե­լով: Կար­ծում եմ՝ նաև նման մարդ­կանց շնոր­հիվ ենք կա­րո­ղա­նում տար­բեր ծրագ­րեր կյան­քի կո­չել և մեր ա­շա­կերտ­նե­րի հա­մար հե­տաքր­քիր ու ան­մո­ռա­նա­լի օր կազ­մա­կեր­պել»,-նշել է Զի­նաի­դա Ար­զու­ման­յա­նը:

Добавить комментарий